Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, քննարկել համատեղ նախագծերը, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
«ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը և համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, ներառյալ փոխգործակցությունը տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Միշուստինն ու Ասադովը քննարկել են կառավարական գծով առաջիկա շփումների ժամանակացույցը։