Եվրամիությունը Ադրբեջանին 3,5 մլն եվրո է հատկացրել
ՄիջազգայինԵվրոպական միությունն Ադրբեջանին մինչեւ 2017 թվականը 3,5 մլն եվրո է հատկացրել միգրացիոն գործընթացները եւ սահմանների կառավարման ներուժը բարձրացնելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը, հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«Իրագործվող թվինինգային նախագիծը հանդիսանում է Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության շրջանակում իրականցվող նախագծի բաղկացուցիչ մասը, որն ուղղված է միգրացիոն գործընթացների կարգավորմանը, սպաստանի տրամադրմանը եւ սահմանների կառավարմանը», -ասել է նա` նշելով, որ հատկացված 3,5 մլն եվրոյի 400 հազար եվրո մասը նախատեսված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության համար:
«Մենք պատրաստ ենք եւ կշարունակենք Ադրբեջանի հետ համագործակցությունը սահմանների եւ միգրացիայի կառավարման ներուժը բարձրացնելու հարցերում», -ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը: