Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


Շրջափակման մեկ ամիսը. Արցախում դրությունն ավելի ու ավելի է ծանրանում

Հասարակություն

Երբ անցած տարվա դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, Արցախում ու Հայաստանում չէին կանխատեսում, որ շրջափակումը կարող է մեկ ամիս շարունակվել՝ թերևս նկատի ունենալով, որ ճանապարհը փակելու նախկին փորձերը հաշված ժամեր էին տևել։ Հիմա, սակայն, անգամ պաշտոնական հայտարարություններում խորացող անորոշություն է. 120 հազար արցախցիների դեռ որքա՞ն կբավարարեն սննդի պաշարները։

Շուշիից մտնելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ ադրբեջանցիները առանց ռուս խաղաղապահների դիմադրության արագ տեղավորվեցին՝ վրաններ, խարույկ, սննդի կետ, երգ, պար ու հերթափոխ։

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները Կաշենի ու Դրնբոնի հանքավայրերում ստուգումներ են պահանջում, որ կանխեն, ինչպես պաստառներին են գրել, «էկոցիդը»։ Անկախ լրատվամիջոցներից կարճ ժամանակ պահանջվեց բացահայտելու, որ բնապահպանությունից նրանք հեռու են, ցույցերի, ակցիաների երբևէ չեն մասնակցել, փոխարենը սոցիալական ցանցերում ակտիվ գովերգում են Ալիևների ընտանիքին, խրախուսում հայատյացությունը։

Ու թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին հանքարդյունահանումը դադարեցնելու մասին պայմանով, որ միջազգային փորձագետները դիտարկեն տարածքը, ճանապարհը չբացվեց։

Պաշտոնական Երևանը հենց առաջին օրվանից Ռուսաստանին է ուղղում ակնկալիքները՝ մեղադրելով, թե խաղաղապահները Արցախի հայաթափման լուռ վկան են դարձել։

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Հայկական կողմը չմասնակցեց Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, իսկ արդեն նախագահների մակարդակով բանակցությունները չկայացան, թեև Պուտինը, Ալիևը և Փաշինյանը նույն հարկի տակ մասնակցում էին նույն միջոցառմանը։ Լաչինի թեման Ռուսաստանի նախագահը գոնե հրապարակային նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չշոշափեց։

Միջանցքը բացելու Ադրբեջանին ուղղված կոչեր հնչեցրել են Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը, միջազգային կառույցներ, հարցը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, գրեթե միաբերան հորդորներ՝ վերացնել շրջափակումը, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

Անձամբ Իլհամ Ալիևը այս թեմային չի անդրադարձել, Ադրբեջանի արտգործնախարարությունը ինչպես շրջափակումից առաջ, այնպես էլ այս ընթացքում կրկնում է. «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրերում գրեթե ամեն օր միայն նշվում է, որ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակվում են։

Այս ընթացքում ընդամենը տասը տոննա բեռ է Հայաստանից Արցախ տեղափոխվել. Կարմիր խաչի միջնորդությամբ մանկական սնունդ, դեղեր ու բժշկական պարագաներ։ Այնինչ, ըստ մոտավոր հաշվարկների՝ օրական մոտ 400 տոննա բեռ էր մինչև շրջափակումը Ղարաբաղ մտնում։ Ծայրահեղ ծանր վիճակում հայտնված 18 հիվանդ Արցախից Հայաստան է տեղափոխվել Կարմիր խաչի միջոցով, Ստեփանակերտի պնդմամբ՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մոտ 3 տասնյակ մարդ սպասում է իր հերթին, այդ թվում՝ երեխաներ։

 

Շաքարավազը, ձեթը, մակարոնեղենը, բրինձը արցախցիները ստանում են պետական պահուստներից՝ կտրոններով։

«Ամեն ինչ պակաս է, ոչ մի բան էլ չկա», - ասում են տեղացիները, ավելացնում. «Խանութները սաղ դատարկ են»։

Հազարից ավելի մարդ մեկ ամիս է՝ սպասում է Հայաստանում, որ ճանապարհը բացվի հասնեն ծնողներին, զավակներին։

Ռուսաստանից Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը ի պատասխան Ադրբեջանի պահանջների՝ լքել Ղարաբաղը՝ բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից բացառեց այդ սցենարը. «Ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ու ես այստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», - հայտարարեց նա։

Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանn ուղիղ չասաց՝ Ադրբեջանը Սյունիքով միջա՞նցք է պահանջում Լաչինի ճանապարահը բացելու համար։ Բաքվի նպատակը, ըստ Երևանի, արցախահայերի կամքը կոտրելն է։

«Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում», -երեկ ասաց նա։

Բայց առաջիկա բանակցությունների մասին դեռ չի հայտարարվել։ Արցախում դրությունն ավելի ու ավելի ծանր է դառնում։

Գնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված