«Չեբուրաշկա»-ն դարձել է պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցած ռուսական ֆիլմը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Չեբուրաշկա» անիմացիոն ֆիլմը գերազանցել է Ռուսաստանում կինովարձույթի պատմության մեջ դրամարկղային ռեկորդը և դարձել ամենաշատ եկամուտ ունեցած նախագիծը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Ֆիլմը մեծ էկրանին է հայտնվել հունվարի 1-ին, և այս ընթացքում եկամուտը կազմել է 3 082 245 827 ռուբլի։ Մինչ այս ռուսական կինովարձությամբ երեք միլիարդ ռուբլու շեմը հատել էր միայն «Խոլոպ» ֆիլմը, որը հավաքել է 3,082 միլիարդ ռուբլի և զբաղեցրել առաջին տեղը ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերի շարքում։
«Չեբուրաշկա»-ի պրոդյուսեր և սցենարիստ Վիտալի Շլյապոն ասել է, որ ֆիլմը դիտել են անգամ նրանք, ովքեր «երբեք կինոթատրոն չեն հաճախել»։
«Չեբուրաշկա»-ի ռեժիսորը Դմիտրի Դյաչենկոն է։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Սերգեյ Գարմաշը, Օլգա Կուզմինան, Ֆյոդոր Դոբրոնրավովը, Սերգեյ Լավիգինը, Պոլինա Մաքսիմովան։ Սյուժեի համաձայն ՝ Չեբուրաշկան «հեռավոր նարնջագույն երկրից կենդանի է», որը հայտնվում է ծովափնյա քաղաքում։