Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին մարզիչը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Ջանլուկա Վիալին մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից՝ 58 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Դեկտեմբերին մասնագետը ստիպված էր լքել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը՝ կապված քաղցկեղի բուժման հետ։ Դեկտեմբերի 20-ին նա հոսպիտալացվել է Լոնդոնում՝ առողջության վատթարացման պատճառով։
Երկար տարիներ Վիալին պայքարում էր քաղցկեղի դեմ։ 2020 թվականի գարնանը նա հայտարարեց, որ 17 ամիս քիմիաթերապիայից հետո հաղթել է քաղցկեղին, սակայն 2021 թվականի դեկտեմբերին նա խոստովանեց, որ «հիվանդությունը վերադարձել է»։
Վիալին երկու անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունը «Սամպդորիայի» և «Յուվենտուսի» կազմում, իսկ թուրինյան ակումբի հետ դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթի և Չեմպիոնների լիգայի հաղթող։