Արսեն Ջուլֆալակյանը Թուրքիայում դարձավ ոսկե մեդալակիր
ՍպորտԹուրքիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Վեհդի Էմրեի և Համիթ Քափլանի անվան միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին Արսեն և Արամ Ջուլֆալակյանները։
75 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը, հաղթելով երեք մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչ գոտեմարտում Արսենը 3։0 հաշվով հաղթեց վրացի ըմբիշին՝ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը: 66 կգ քաշային կարգում հանդես եկող նրա եղբայրն` Արամ Ջուլֆալակյանը, պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում՝ դուրս մնալով հետագա պայքարից: