«Ժողովուրդ». Ակունքի գյուղապետարանում զենք են ստացել ու կրակել ոստիկանության շենքի վրա
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռոմիկ Մինասյանին, Մամիկոն Ղալեչյանին, Վիլբերտ Սոսեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 22-09-2022թ. Ակունքի գյուղապետարանի շենքում ստացել են ռազմամթերք՝ ՀՀ սահմանում տեղի ունեցող ռազմական գործողություններով պայմանավորված։
Իր մտերիմ Վ. Սոսեյանի հրավերով գնացել է Ճամբարակ քաղաքի Սարգսյանների Եղնիկ ՍՊԸ և այնտեղ հիշյալ զենքի գործադրմամբ կատարել խուլիգանություն և կրակել է Ոստիկանության շենքի ուղղությամբ՝ խաթարելով մարդկանց անդորրը և ստեղծել վախի և տագնապի մթնոլորտ: Բացի դա, Վ. Սոսեյանը և Մ.Ղլեչյանը շարունակելով հանցավոր վարքագիծը, մանղալի վրայից վերցնելով դանակը, թափահարելով, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ ագրեսիվ և կտրուկ շարժումներով դանակը մխրճել է խոհանոցի սեղանի վրա դրված փայտի կտորին»: