Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տվել ընտանիքին
ՍպորտՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը նորից վատացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է գործարար Ֆրենկ Հալիդը։
«Պելեն, ով շարունակում է գտնվել հիվանդանոցում, հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։ Նրա ընտանիքն ասում է, որ վիճակն էլ ավելի է վատացել»,- գրել է Հալիդը։
Պելեն շարունակում է պայքարել հաստ աղիքի քաղցկեղի դեմ։ Նա ստիպված է եղել Սուրբ ծնունդը հիվանդանոցում անցկացնել։ Ընտանիքը, սակայն, եղել է նրա կողքին: