6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը


Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ» վերնագրով հոդվածում գրում է, որ ոչ վաղ անցյալում ռուս խոշոր գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ղարաբաղի տարածքը լքելու պահանջին»։ «Սա իմ տունն է»,- ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ Բաքվի պահանջով պետք է լքի Արցախը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արձանագրային ասուլիսում նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը Վարդանյանին հրապարակավ անվանել էր «խորթ տարր» Ղարաբաղում և նրա գործունեությունը որակել որպես «հանցավորարկածախնդրային»։

Ըստ նրա, «Վարդանյանը խոչընդոտում է տեղի բնակչության վերաինտեգրմանը, քանի որ մինչ նրա հայտնվելը արդեն կային դրական շփումներ ու նախագծեր»։ Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովն ասել է, որ «պարոն Վարդանյանը ՌԴ-ի հետ կապ չունի, նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ, իսկ Ղարաբաղ գնալու նրա որոշման հետ մենք գործ չեն ունեցել, չունենք և չենք ցանկանում ունենալ»։ Ռուբեն Վարդանյանը, որը 2021 թվականին Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ տեղն էր զբաղեցնում, մի քանի ամիս առաջ է մեկնել Ղարաբաղ և սկսել ղեկավարել կառավարությունը։ Ըստ նրա, «հայերը դարձել են անտարբեր, նրանք իրենց լքված են զգում», և կոչ է արել «աշխարհի բոլոր հայերին վերադառնալ՝ օգնելու Արցախին»։ Պետք է ասել, որ Ռուբեն Վարդանյանն, իրոք, կրթական և բարեգործական ոլորտում իր գործունեությամբ լայն ճանաչում ունի ողջ աշխարհում։

Վարդանյանին «սխալ օլիգարխ» են անվանում ցուցադրական շքեղությունը սկզբունքորեն մերժելու, ավանդական արժեքներին հավատարիմ մնալու և, այսպես կոչված, «Դիլիջանի դպրոցից» մինչև Սկոլկովո ուսումնական կենտրոն դաստիարակչական և կրթական ուղղահայաց ստեղծելու պատճառով։ Նա ծնվել է Երևանում՝ պրոֆեսորների ընտանիքում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, սակայն ընդգծում է, որ իր մայրական տատիկներից մեկը Ղարաբաղի Հադրութից է։ Իսկ ընդհանրապես, նրա գերդաստանը ծագումով Արևմտյան Հայաստանից է եղել (ներկայիս Թուրքիա), և գրեթե բոլորը սպանվել են 1915 թվականի հայերի ջարդերի ժամանակ։ Ողջ է մնացել միայն նրա պապը, որը թաքնվելով ամերիկյան կացարանում՝ սթրեսի պատճառով չի կարողացել հիշել իր ազգանունը։ Նրան հարցրել են. «Ի՞նչ է քո հոր անունը»: Երեխան պատասխանել է. «Վարդան»:

Ուրեմն, ազգանունդ կլինի Վարդանյան։ Ռուբեն Վարդանյանը վերջին 20 տարվա ընթացքում փորձում է տարբեր մարդասիրական ծրագրեր կազմակերպել Հայաստանում՝ երբեք չմտնելով Երևանի բուռն քաղաքական կյանքի մեջ։ Նույնն է անում նաև նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, որը մինչ օրս վերահսկում է «Դիլիջանի դպրոցը» իր ողջ կրթական շղթայով։ Նրանց ավագ որդին՝ Դավիթը, 2016 թվականին կամավոր ծառայել է հայոց բանակում և հայտնվել հենց Ապրիլ յան պատերազմում, ինչը, Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, մեծ ցնցում է եղել իր համար որպես մայր։ Նախ՝ Դավիթն այն ժամանակ սովորում էր Լոնդոնում և կարող էր չծառայել։ Եվ երկրորդ՝ մոսկովյան շրջանի հրեա մայր ունենալու դեպքում ոչ ոք հայրենասիրության պակասի համար չէր նախատի մի երիտասարդի, որը ողջ կյանքում ապրել է Մոսկվայում։

Բայց ընտանիքում հայրենասիրական դաստիարակությունն է տիրել։ Վերոնիկա Զոնաբենդն այդպես էլ չի սովորել հայերեն խոսել, բայց իրեն համարում է «հայուհի by default» (հայուհի լռել յայն): Այդ տիպիկ «հարսնացուն հյուսիսից», ի վերջո, դարձել է հայ հայրենասիրության տիպար։ Բաքվում բազմաթիվ դավադիր խոսակցություններ են պտտվում Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելու և, դրան զուգահեռ, ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու շուրջ։ Ամենատարածվածն այն է, որ Մոսկվան նման կերպ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի գրեթե անեքսիան։ Նման խոսակցությունները հայտնվել էին դեռ ռուս խաղաղապահների առաջին մուտքից անմիջապես հետո։ Իսկ Ռուբեն Վարդանյանը շատ հարմար կերպար է, որպեսզի այս խոսակցությունները երկրորդ կյանք ստանան և կենտրոնացված ձևով դուրս գան օպերատիվ տարածք դիվանագիտական դեմարշների տեսքով։

Միևնույն ժամանակ, Բաքուն դժվար թե զգուշանա միլիարդատեր Վարդանյանի ֆինանսական հնարավորություններից։ Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ոչ մի գումար էլ չի օգնի։ Այնտեղ հիմա, որքան էլ ներդրումներ կատարես, նույնն է՝ թաղես հողում: Քանի դեռ չեն լուծվել հիմնական քաղաքական խնդիրները, այդ թվում՝ ճանապարհների հսկողությունն ու սահմանագծումը, ոչ մի փող էլ չի օգնի։ Բաքուն կարծում էր, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից որոշ ժամանակ անց Ստեփանակերտի ու Երևանի վրա մշտական ճնշումների արդյունքում հայերը ստիպված կլինեն քաղաքական ոլորտում գնալ զիջումների, ընդհուպ մինչև միացյալ վարչակազմի ստեղծումը, որն ինքնաբերաբար կհանգեցներ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության կորստի և հայկական ինքնավարության կրճատմանը մինչև այնպիսի դեկորատիվ տարրեր, ինչպիսիք են ֆոլկլորային անսամբլները և մեկ կամ երկու վերահսկվող հայալեզու թերթերը։ Եվ հիմա հայտնվել է «այդ մոսկվացին»։

Նա խոսում է հայրենասիրությունից, միասնությունից, նա նոր դեմք է, երևանյան ոչ մի սկանդալների հետ կապված չէ, հայի համար իդեալական կենսագրությամբ է, անբասիր է ընտանիքով ու պահվածքով։ Հասկանալի է, որ անգամ Երևանում քչերն են ոգևորված նրանով, էլ չասենք Բաքվի մասին, որն արագ հասկացավ իր ծրագրերին սպառնացող վտանգը և Մոսկվայի վրա ճնշում գործադրելու տարօրինակ որոշում կայացրեց։ Պարզվեց, որ դա իզուր է, նա արդեն ՌԴ քաղաքացի չէ: Ինչ վերաբերում է Բաքվի անդրադարձներին Վարդանյանի «հանցավոր-արկածախնդիր» գործունեությանը, ապա այդ գործունեությունը ավելի շուտ ինքնասպանության է նման։ Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հայերի համար Լեռնային Ղարաբաղի ներկայիս ողբերգությունը հոգեբանորեն ավելի բարդ է, քան ռուսների համար Ուկրաինայում հատուկ գործողությունը։

Եվ եթե Բաքուն Վարդանյանի կերպարում տեսել է այնպիսի սարսափելի վտանգ, որ նրա մասին խոսակցությունը հասցրել է ԱԳՆ հրապարակային հարթություն, ապա, ամենայն հավանականությամբ, այստեղ խոսքը «Ռուսաստանի կողմից Ղարաբաղի բռնակցման մասին» ֆանտոմային վախերը չեն։ Այստեղ ինչ-որ ներքին կասկածներ կան սեփական ուժերի նկատմամբ։ Կասկածներ կան «բլիթի ու մտրակի» և սողացող ասիմիլացիայի քաղաքականությամբ Լեռնային Ղարաբաղը «մարսելու» ունակության մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմԿարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըԴպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԳագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Ռեալի» և Վինիսիուսի միջև պայմանագրի երկարաձգման նախադրյալներ չկանՀռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմինՍնվեք և նվազեցրեք այտուցը. սննդաբանը անվանել է ավելորդ ջուրը հեռացնելու անվտանգ մթերքներԹրամփը պատմել է Պուտինի և Զելենսկու հետ ունեցած «լավ զրույցների» մասինԼիբանանի հարավում անօդաչուի հարվածի հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել. ևս վեցը վիրավոր են«Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանՀրաձգության մեջ կասկածվողի եղբայրը ոստիկանությանը հայտնել է հակաթրամփյան գրառումներ հայտնաբերելու մասինԻրանի ԱԳ նախարարը մեկնել է ՄոսկվաՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 27/28-ինՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումՄալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Զորակ գյուղում վրաերթի են ենթարկել 13-ամյա երեխայիՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԱրսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԻրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի՝ հայտարարել է ԹրամփըԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանԳազի շուկայում արհեստական դեֆիցիտ, բենզինի գնաճ կա՝ արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված