Շուրջ 10 հազար անչափահասներ անհետացել են ԵՄ-ի սահմանը հատելուց հետո. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԱվելի քան 10 հազար անչափահաս փախստականներ, որոնք ԵՄ երկրներ են ժամանել առանց ծնողների, անհետացել են սահմանը հատելուց հետո: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով ԵՄ ոստիկանական ծառայության տվյալները: Ինչպես նշվում է, նրանցից շատերը հավանաբար դարձել են մարդկանց առևտրող զբաղվող հանցագործների զոհ:
Եվրոպոլի ղեկավար Բրայան Դոնալդի խոսքով՝ շուրջ 5000 երեխա կորել է Իտալիայում, անհայտ է նաև Շվեդիայում շուրջ 1000 անչափահասի ճակատագիրը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ոչ բոլոր երեխաներն են հայտնվել հանցագործների ձեռքում:
«Նրանց մի մասը, հավանական է, դարձել են որդեգիր ընտանիքների անդամ: Մենք ուղղակի չգիտենք՝ որտեղ են նրանք և ինչով են զբաղվում»,-հայտարարել է Եվրոպոլի ղեկավարը: