Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


Հրամանատարը, ով իր քաջարի զինակիցների հետ 3000 և ավելի մետր բարձրության լեռնագագաթներին հսկում է հայոց սրբազան սահմանները

Հասարակություն

Հայոց ազգային բանակում քիչ չեն երիտասարդ, բայց արդեն մարտական ծանրակշիռ ճանապարհ անցած (2016 թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022 թ. սեպտեմբեր 13-14-ի պատերազմներ) սպայական բարձր կոչումներ ունեցող զինվորականները: Նրանցից մեկը փոխգնդապետ Արամ Գևորգյանն է:

Այցեքարտի փոխարեն. Արամ Գևորգյանը ծնվել է 1985 թ. Կապանում, ավարտել է թիվ 27 գիշերօթիկ դպրոցը, այնուհետև զինվորական կրթություն ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո նշանակվել է Կարմրաքարում տեղակայված հետախուզական գումարտակի դասակի հրամանատար, ծառայել մինչև 2017 թվականը, որից հետո տեղափոխվել է Գորիս, այնտեղի զորամասի հիմքի վրա հատուկ նշանակության ջոկատ ստեղծել: Փոխգնդապետի կոչման համար Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է դասընթացների, արժանացել համապատասխան կոչման: Նշանակվել է Մեղրիի գումարտակի հրամանատար, տասը ամիս անց նշանակվել ներկայիս զորամասի հրամանատար: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Փոխգնդապետ Արամ Գևորգյանը որդեգրել է մի սկզբունք. զինվորից ոչ մի մետր չկտրվել, զինվորի կյանքով ապրել. «20 տարուց ավելի ծառայում եմ, իմ ապրած օրն առանց զինվորի չեմ պատկերացնում: Մարտական գործողությունների ժամանակ զինվորը տեսել է ինձ իր կողքին, դրանից ավելի է գոտեպնդվել: Երբեմն ասել են՝ հրամանատար, քո տեղն այստեղ չէ, կարծում ես՝ չե՞նք կռվելու: Ես էլ ասել եմ, որ իրենց հետ ավելի ապահով եմ զգում, քան իրենցից մի քանի կիլոմետր հեռու: Իմ համոզմամբ՝ զինվորի առօրյայով, հոգսերով ապրող հրամանատարը չի կարող հեղինակություն չվայելել, հարգված չլինել: Երկու արու զավակ ունեմ, կերազեմ, որ զինծառայության զորակոչվելով՝ նրանք ինձ պես հրամանատար ունենան: Պարտաճանաչ զինվոր կա, դժվար դաստիարակվող, ինքնասածի, կարգազանց զինվոր էլ, պիտի բոլորին էլ հասկանաս, օրինակելի ծառայության դաշտ բերես: Սա է հրամանատարի ամենակարևոր առաքելությունը»:  

Փոխգնդապետը ներկայացնում է վերջին շրջանում իրենց կատարած գործերը՝ մարտական դիրքեր են տեղադրել, գետնատնակներ կահավորել, զինվորների և սպաների համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Այս համատեքստում երախտագիտություն է հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենությանը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ) և «Աժդանակ» ՍՊ ընկերությանը, (տնօրեն՝ Գարիկ Ղազարյան):

Փոխգնդապետի հրամանատարությամբ զորամասը 44-օրյա պատերազմում տասը զոհ է տվել, 27 ծանր ու թեթև վիրավորներ: Այժմ զորամասի տարածքում խաչքար են կանգնեցնում նահատակված մարտական ընկերների հիշատակը հավերժացնելու համար…

Այժմ նրա հրամանատարությամբ զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում Սյունիքի արևմտյան սահմանում: Դիրքեր կան, որոնք ծովի մակարդակից 3000-3500 մետր բարձրության վրա են, որտեղ ձմռանը ձյան շերտի հաստությունը անցնում է երկու-երեք մետրից…

Ի դեպ, զորամասի տարածքում հանդիպեցինք զինվորի ծնողի: Որդու ծննդյան տարեդարձի առիթով ժամանել էր Գյումրիից: Կարճ զրույց ունեցանք զինվորի հոր հետ: Տպավորված էր թե՛ զորամասի հրամանատարության վերաբերմունքից, թե՛ որդու զինծառայության պայմաններից և ընդհանրապես զորամասում տիրող կարգապահությունից, զինվորների՝ սննդով ապահովվածությունից:

Երբ հրամանատարի հետ զրուցում էինք, նրա աշխատասենյակ ելումուտ էին անում նրա տեղակալները, զինակից ընկերները:

Ականջալուր եղանք հրամանատարի մասին ասված կարծիքներին:

Մայոր Արթուր Խաչատրյան (զորամասի շտաբի պետ):

Մեծ կամքի և ուժի տեր անձնավորություն է Գևորգյանը՝ օժտված հրամանատարական ընդգծված ունակություններով: Միշտ պատրաստ է իր առջև դրված մարտական առաջադրանքները կատարել, ինչն արտահայտվեց նաև ռազմական գործողությունների ժամանակ: Նրա հրամանատարությամբ զորամասում տիրող կարգ ու կանոնը պատշաճ մակարդակի վրա է. ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի զինվոր չի հրաժարվել իր առջև դրված առաջադրանքները կատարելուց: Իսկ առօրյայում փոխգնդապետ Գևորգյանն ընտանեկան օջախը պաշտող մարդ է, ընկերասեր անձնավորություն և իրավամբ հարգանք է վայելում թե՛ իր ենթակաների, թե՛ ընդհանրապես շրջապատի մարդկանց կողմից:

Մայոր Տիգրան Միրզոյան (հրամանատարի տեղակալ)

Մոսկվայի բարձրագույն հրամանատարական ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել եմ Կարմրաքարի զորամասի հետախուզական դասակի հրամանատար: Վաշտի հրամանատարը փոխգնդապետ Արամ Գևորգյանն էր, միասին ծառայել ենք մինչև 2019 թվականը: Դրանից հետո տեղափոխվել եմ հատուկ նշանակության բրիգադ՝ «սպեցնազ», այնուհետև ծառայությունս շարունակել այս զորամասում: Արամ Գևորգյանը, որպես զինվորական, ունի առաջնորդի հատկանիշներ, միշտ ուսուցանել է կրտսեր ծառայակիցներին, թե՛ ծառայողական, թե՛ մեր ընտանիքների վերաբերյալ հարցերում միշտ օժանդակել է մեզ: Առօրյա կյանքում եղել է անշահախնդիր, միշտ պահել հավասարությունը: Սոցիալապես անապահով ընտանիքներից զորակոչված զինվորները միշտ իր տեսադաշտում են եղել: Մշտապես ամենածանր պահին ձեռք է մեկնել ծառայակցին: Սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված պատերազմի ժամանակ զբաղեցրել էինք մեր պաշտպանական շրջանները, հրամանատար Ա. Գևորգյանը, նկատելով, որ մեր զբաղեցրած հենակետերի առջև մարտական գործողություններ չկան, նախաձեռնություն է դրսևորել և դիմել վերադաս հրամանատարությանը՝ հնարավորության սահմաններում մեզ այնպիսի տարածք ուղարկելու, որտեղ իրադրությունն ավելի լարված է: Թող ինքնագովություն չլինի, մեր զորամասում, որի հրամանատարը փոխգնդապետ Արամ Գևորգյանն է, մարտական ոգին միշտ բարձր է: Իսկ դա արդյունք է այն բանի, որ մարտական պատրաստության պարապմունքները բարձր մակարդակով են անցկացվում:

Մայոր Ասլանյան (զորամասի թիկունքի պետ)

Մեր հրամանատարը զուսպ, աչալուրջ անձնավորություն է: Յուրաքանչյուր սպայի, զինվորի, պայմանագրայինի հոգեբանությանը խորամուխ, նրանց կարիքներին իրազեկ: Քաջատեղյակ է ամեն ինչից, լինի անձնական հարց, թե ծառայողական: Եթե մեկը նրան դիմում է որևէ հարցով, բացառված է, որ ասի՝ իրավասու չեմ այդ խնդիրը լուծել կամ իմ գործառույթների մեջ չի մտնում: Անում է ամեն ինչ, որ զինվորի ծառայությունը լիարժեք լինի: Զորամասի զինվորները մարտական հերթապահություն են անցկացնում բարձրադիր դիրքերում, որտեղ եղանակը դաժան է լինում ձմռան ամիսներին, և այս համատեքստում կասեմ՝  զինվորն ապահովված է ամեն ինչով՝ սկսած կոշիկներից, վերջացրած տաք գուլպաներով, հագուստով և գլխարկով: Զինվորների ծնողներն էլ այցելելով զորամաս՝ համոզվել են, թե իրենց որդիներն ինչպիսի սնունդ են ստանում և ինչ համազգեստով են գնում մարտական հերթապահության՝ դիրքեր:

N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Փափագ Հովհաննիսյան

- Մարտական ընկերոջս՝ փոխգնդապետ Գևորգյանին ճանաչում եմ 2007-2008 թվականներից: Իրար հետ անցել ենք մարտական երկար ուղի: Կասեմ, որ առօրյա կյանքում հարևաններ ենք, մտերիմ-ընկերական հարաբերություններ ունենք, մոտ ենք ընտանիքներով: Ընտանիքի օրինակելի հայր ու ամուսին է: Քանի որ Նոր տարվա շեմին ենք, փոխգնդապետ Գևորգյանին մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, Աստված պահապան լինի իր բարեպաշտ ընտանիքին. շնորհավոր լինի նրա և նրա մերձավորների, նրա ենթակայությամբ ծառայող զինվորականության Ամանորն ու Սուրբ ծնունդը, նրան և նրա ենթակայությամբ ծառայող սպաներին և զինվորներին՝ խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:

Մեր մեծերն են ասում՝ նայիր արմատին: Արամ Գևորգյանը սերում է Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից ծնողներից: Տարիներ առաջ «Սյունյաց աշխարհ» թերթում (9-ը մարտի 2001 թ.) «Կոչումը՝ գթության քույր» խորագրով ակնարկ եմ գրել նրա մոր, այն ժամանակ Կապանում տեղակայված զորամասի բուժքույր Մելանյա Գևորգյանի մասին, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, շատ ու շատ զինվորների, վիրավորների վերքերին սպեղանի դրել… Հոգին խաղաղվել է, երբ զինվորի մշուշված աչքերը բացվել են, նա իրեն լավ է զգացել:

Ամուսինը հայ-ադրբեջանական հակամարտության օրերից զենքը ձեռքին էր, 1992-ի հունիսին ծանր վիրավորվեց «Տրիցատի» կոչվող կիսակայարանում, ութ ամիս գամված է եղել անկողնուն… Խնամելով ամուսնուն՝ հարազատության զգացում ծնվեց մեջը՝ կռվող տղաների հանդեպ, և երբ Կապանում ձևավորվեց Հայոց ազգային բանակի զորամասերից մեկը, անդամագրվեց նրան որպես բուժքույր: Տողերիս հեղինակի համար հաճելի էր նորից վերընթերցել այդ հրապարակումը, որտեղ ուշագրավ փաստեր կան Արցախյան առաջին պատերազմից, բուժքույր Մելանյա Գևորգյան կին զինծառայողի մարտական առօրյայից:

… Երբ հրաժեշտ էինք տալիս հրամանատարին, ականատես եղանք զորամասի տարածքում իրականացվող շինաշխատանքներին: Փոխգնդապետ Արամ Գևորգյանը մոտեցավ շինարարներին: Երևաց՝ ինչ-որ ցուցումներ էր տալիս, ինչ-որ բաներ ճշտում: Կնշանակի, որ նրա տեսադաշտում ոչ միայն զինվորական գործերն են…

Իսկ ամենավերջում հրամանատարը խնդրեց Նոր տարվա կապակցությամբ իր մաղթանքները հաղորդել «Սյունյաց երկրի» ընթերցողներին. «Շնորհավուրում եմ հայ ժողովրդի Ամանորը մայր հայրենիքում և ի սփյուռս համայն աշխարհի: Թող խաղաղ բացվեն առավոտները հայ շինականի, զինվորի, մտավորականի, բոլոր-բոլորի համար:

Աստված բոլորիս պահապան»:

Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը
Ամենադիտված