Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Տրամաբանող կառավարությունը պետք է նվազեցնի բնակարանների գույքահարկերի չափերը. Նաիրի ՍարգսյանՏրամաբանող կառավարությունը պետք է նվազեցնի բնակարանների գույքահարկերի չափերը. Նաիրի Սարգսյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին ամսում արձանագրվում է անշարժ գույքի գների անկում: Panorama.am-ը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին հարց ուղղեց, թե հնարավո՞ր է նախորդ տարի կառավարության բարձրացրած գույքահարկի արժեքի վերանայում արվի այն նվազեցնելու նպատակով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ օրենքի ընդունումից հետո էլ հասարակությունից եկող բացասական ազդակները չեն դադարում: Ավելին՝ օրենքը կիրարկելուց հետո շատ են այն քաղաքացիները, որոնք անակնկալ փաստի առաջ կանգնեցին:

Ն. Սարգսյան-Հարցը վերաբերում է կադաստրային արժեքների՝ շուկայական արժեքներին մոտրակված արժեքների նվազեցմանը: Այն օրենքով նախատեսված է և 3-ից 5 տարին մեկ, հիմնականում՝ 3 տարին մեկ պետք է իրականացվի վերագնահատում, բայց ասել, որ կնվազի՝ կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև իրավական ակտի հեղինակներից և այն նախաձեռնող կառավարության անդամների այս կազմից երբևէ պետք չէ դրական ակնկալիքներ ունենալ:

Բնակարանների շուկայական արժեքները երևի նվազման միտում կցուցաբերեն առաջիկա 1-2 տարվա ընթացքում, կախված նրանից, թե ինչ պատճառներով է այսօրվա արժեքների աճ արձանագրվել: Դրանք հիմնականում մի քանիսն են, դրանցից մեկը, օրինակ, Արցախի Հանրապետությունից Հայաստան ռելոկացիան էր, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ-ից Հայաստան ռելոկացիան էր և հասարակության մտածելակերպի մշակույթի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Նորապսակ երիտասարդները չեն ցանկանում ծնողների հետ ապրել, նրանք փորձում են բնակարան ձեռք բերել և տեղափոխվել առանձին ապրելու: Գնաճի թիվ մեկ գործոնը, որն այսպիսի բում առաջացրեց, եկամտային հարկի վերադարձի չեղարկումն էր: Մարդիկ շտապողականություն են դրսևորում, որպեսզի օր առաջ կարողանան բնակարան ձեռք բերել և այդ արտոնությունից օգտվել: 2023 թվականի վերջին ավարտվելու է այս արտոնությունն, հետևաբար շուկան միանգամից զգացնել կտա և կարձագանքի դրան:

Պահանջարկի այդպիսի նվազումը բնականաբար բերելու է գնանկման, իսկ գնանկումը բերելու է շուկայական արժեքի նվազեցման, հետևաբար՝ տրամաբանող կառավարության գործողությունները պետք է ուղղված լինեն շուկայական արժեքներին մոտարկված կադաստրային արժեքների նվազեցմանը: Բայց եթե մենք փոքր պատմական էքսկուրս կատարենք և վերհիշենք, թե ինչ տեղի ունեցով գույքահարկի, այսինքն՝ կադաստրային արժեքի բարձարացման ժամանակ, ապա պետք է արձանագրենք, որ բավականին շատ էին արձագանքները, երբ անշարժ գույքի իրական գները մի քանի անգամ, կամ էականորեն զիջում էին կադաստրային արժեքին: Մարդիկ այն ժամանակ բարձրաձայնում էին և շատ դեպքերում հայտարարում՝ մենք պատրաստ ենք ձեր նշած շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով  կամ դրանից 20%-ով էժան վաճառելու մեր բնակարանները, եկեք և ձեռք բերեք:

Կառավարության փաստարկներն իրենցից ներկայացնում էին որոշակի մանիպուլյատիվ ձևակերպումներ, որովհետև շատ դեպքերում նայում էին List.am կամ այլ կայքերում տեղադրված վաճառքի հայտարարությունները, որոնք էականորեն տարբերվում են իրական շուկայական արժեքներից: Վստահ եմ՝ լսած կլինեք, որ հայտարարված գինը բավականին բարձր է եղել իրական գործարքի գներից, այսինքն կա՛մ բանակցությունների արդյունքում դրանք նվազում են, կա՛մ ուղղակի մշակույթ է ձևավորվել, որ հայտարարեն շատ բարձր գին, բայց իրականում վաճառքը կազմակերպեն շատ ավելի ցածր գներով:

Սա է մոտավոր կանխատեսումը, թե ինչ կլինի առաջիկա 1-2 տարվա ընթացքում: Կառավարությունն պատշաճ կարձագանքի գնանկմանը , թե ոչ՝ դժվարանում եմ պատասխանել դրական առումով, բացասական առումով՝ միշտ վստահ եմ, որ բացասականը գերակշռում է կառավարության գործողություններում:

Panorama.am-Բնակարանների գույքահարկից դժգոհող քաղաքացիները կարո՞ղ են իրենց իրավունքներն ինչ-որ կերպ պաշտպանել: Կա՞ նման մեխանիզմ:

Ն. Սարգսյան-Հասարակության բողոքները հայտարարության բնույթ են կրում, քանի որ չկա դրա դեմ պայքարի իրավական ճանապարհ: Ընդունված օրենքով հստակ հաշվարկի մեխանիզմ գոյություն ունի, դրնաք բոլորը կատարված են և որևէ իրավական ընթացակարգ չկա, որպեսզի նույնիսկ բողոքի առկայության դեպքում ստանա հանգուցալուծում կամ կադաստրային արժեքի վերանայում տեղի ունենա: Կադաստրային արժեքները ոչ թե անվանական՝ յուրաքանչյուր գույքի համար հաշվարկված արժեքներ են, այլ ըստ տարածաշրջանների, որոշակի գործակիցներով հաշվարկներ են, որոնք նույնիսկ իրավական վեճերի դեպքում դրական արդյունք ուղղակի չեն կարող ունենալ կամ արժեքը վերանայվել:

Իսկ կառավարությունն վերջերս միայն ժողովրդի վիճակը վատթարացնող  իրավական ակտեր է ընդունում՝ կա՛մ հարկերի բարձրացմանը, կա՛մ կանխիկի սահմանափակմանն ուղղված, կա՛մ մարդկանց ազատությունը սահմանափակող իրավական ակտեր և դրա ֆոնին զարմանալի չէր նաև այս իրավական ակտի ընդունումը:

Այստեղ կցանկանայի բարձրաձայնել մի հանգամանք, որը միշտ ասել ենք՝ սկսած գույքահարկի, իրենց ասած, բարեփոխումների ժամանակահատվածից մինչև այժմ և որևէ գործողություն կառավարությունն չի ձեռնարկում այդ ուղղությամբ:

Ժամանակին մենք ասում էինք՝ եկեք համատարած գույքահարկերը չբարձրացնենք, որովհետև մենք ունենք սոցիալական լուրջ ճգնաժամ, Հայաստանի բնակչության կեսն աղքատ է,  և լրացուցիչ հարկային բեռ դնել ոչնչի դիմաց՝ արդար չէ նվազագույնը: Որպեսզի հարկումն նապտակին ծառայի, չպետք է կա՛մ իրենց աշխատավարձի վարձատրության համար, կա՛մ այլ մունիցիպալ ծախսերի համար ինքնանպատակ որոշեն, որ հարկի դրույքաչափ պետք է բարձրացնեն: Սա պետք է  ծառայի որոշակի նպատակի: Մեր առաջարկը հետևյալն է՝ խորհրդային տարիներից ունենք ժառանգված բազմաթիվ արտադրական տարածքներ, խոշոր գույքեր, որոնք որոևէ կերպ այս պահին չեն շահագործվում, չեն օգտագործվում և վաճառքի էլ չեն դրվում: Այստեղ նմանատիպ շինությունների գույքահարկի բարձրացումը կարող էր գործիք դառնալ, ստիպել սեփականատերերին կա՛մ վաճառքի հանել գործարանները, կամ իրենց միջոցներով դրանք աշխատացնեն: Սա կլիներ էֆեկտիվ, այսինքն՝ կունենայինք մունիցիպալ հարկերի հավաքագրում, զուգահեռ՝ արդյունաբերությանն միտված քայլերի ձեռնարկում և դրա հետևանքն անպայման կլիներ տենտեսական զարագացումը: Եվս մեկ անգամ հայտարարում , հորդորում, առաջարկում ենք՝ տեսնենք կառավարությունը կիրականացնի այն, թե ոչ:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը


Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանումՈսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվելՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել ենԼավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ ԹրամփԻսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տաԵգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվելUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցելԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցելՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել
Ամենադիտված