Մոսկվայում հրդեհված շենքը մեկ օր առաջ վաճառքի էր հանվել
ՄիջազգայինՄոսկվայում հրդեհված կարի արտադրամասի շենքը մեկ օր առաջ վաճառքի էր հանվել: Հրդեհից առաջ այն 370 մլն ռուբլի էր գնահատվել: Այս մասին ռուսաստանցի քննիչներին հայտնի է դարձել արտադրամասի տարածքում աշխատող ապօրինի միգրանտների հարցաքննությունից հետո:
Ըստ ՌԲԿ-ի, նրանց հետ զրույցը հաստատել է շենքը կանխամտածված հրդեհելու վարկածը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, մեկ հոգի ողջ է մնացել: Հրդեհի զոհերը Ռուսաստանի տարածքում ապօրինի են բնակվել: Նրանք Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ են: