Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը սկիզբ է դնելու «ադրբեջան» պետության քայքայման
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախն այս պահին Հայաստանի իշխանությանն ու աշխարհին ցույց է տալիս, թե ինչպես են ինքնորոշվում ժողովուրդները: 30 տարի անցնելով հետապնդումների, հալածանքների, շրջափակումների ու պատերազմների միջով, Արցախն ու արցախցին չեն կոտրվում, չեն հանձնվում, պայքարում են:
Այս պայքարը չի կարող չհաղթել. անիծվի այն հայը, որ չի կանգնի Արցախի կողքին, չի օգնի ու չի պաշտպանի արցախցու իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը:
Հ.Գ. Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը սկիզբ է դնելու «ադրբեջան» պետության քայքայման . . .»: