Սաուդյան Արաբիան և Հորդանանը խոչընդոտում են բանակցություններին
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան եւ Հորդանանն են մեղավոր այն բանում, որ Վիեննայի որոշումն ու ՄԱԿ-ի Անվտանգւթյան խորհրդի թիվ 2254 բանաձեւը չեն իրականացվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին:
«Մենք մեծ խնդիր ունենք՝ հասկանալու, թե ով է ահաբեկիչ, ով՝ ոչ: Ով է ընդդիմություն, իսկ ով՝ ոչ: Սրանք ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի եւ Վիեննայի որոշման երկու կարեւոր հիմքերն են, որոնք մինչեւ հիմա չեն իրականացվել: Ո՛չ հատուկ բանագնացի, ո՛չ Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի կառավարությունների կողմից»,- ասել է նա:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հունվարի 29-ին Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո մեկնարկել են Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունները: Սպասվում է, որ դրանք կտեւեն 6 ամիս: