Նոր հաղորդագրություն Սյունիքից. 2 վիրավոր զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և վարչական պրակտիկայի գործերով ավագ տեսուչ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ
Ավելին՝ այստեղ