Արաս Օզբիլիսը չի մասնակցի «Դեպորտիվոյի» դեմ խաղին
HeaderՄադրիդի «Ռայո Վալյեկանոյի» նորեկ Արաս Օզբիլիսը չի հայտավորվել է Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» դեմ Պրիմերայի 22-րդ տուրի խաղին, հայտնում է ակումբի կայքը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն արդեն մարզվում է իսպանական ակումբի ընդհանուր խմբում, սակայն խաղադաշտ դուրս չի գա Լա Կորունիայում:
«Դեպորտիվո» - «Ռայո Վալյեկանո» խաղը կկայանա փետրվարի 1-ին: Ռայո Վալյեկանոն» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է Արաս Օզբիլիսին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշը»: