Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր


Անհավասար բախում Շուշիում․ Ինչ կարող է լուծել եւ ինչ չի լուծելու «Նիկոլի ՄԱԿ-ը»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Lragir.am-ը գրում է.

Արցախում
 ստեղծված իրավիճակից ելքերի, ՄԱԿ ԱԽ հայտարարության մասին «Լրագիրը» զրուցեց քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի հետ: Ահա հարցուպատասխանը լրիվ ծավալով․

Ինչ ազդեցություն կարող է ունենալ ՄԱԿ ԱԽ հայտարարությունը Արցախում առաջացած իրավիճակի վրա

Նախ շեշտեմ, որ Արցախը Հայաստան է, ինչպես Հայաստան են դեռ 1920 թվականից օկուպացված ուրիշ տարածքներ, ընդ որում Արցախ աշխարհը կրում է եւ անվանապես, եւ ոգով հայ հերոսական բնակչություն: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա նույնիսկ անզեն աչքով է երեւում, որ Բաքվի պետական եւ «քաղաքացիական» գործողությունների դեմ ՄԱԿ ԱԽ դեկտեմբեր 20-ի նման հայտարարությունները գործուն լինել չեն կարող՝ այսօր կբացեն, իսկ վաղը կփակեն:

Դուք ՄԱԿ միջամտությու՞նը անբավարար եք գտնում:

Խնդիրը ՄԱԿ իրավասության շրջանակում տնտեսական կամ ուժային սանկցիաների բացակայությունը չէ՝ դրանց դեմ էլ միջոցներ կան, Իրանի օրինակը հապացույց: Մեր առջեւ ծառացած խնդիրը ներքին բովանդակություն ունի. դա համարժեք պետական եւ քաղաքացիական հակազդեցության եւ գրոհի բացակայությունն է Հայաստանի, Արցախը ներառյալ, կողմից: Ներքին բաղադրիչի վճռորոշ հանգամանքը նկատել են արդեն շատերը:

Դուք կարո՞ղ եք մանրամասնել այդ ներքին բաղադրիչի բովանդակությունը:

Դիտարկենք Բաքվի ճակատային բուռն գործողությունների արդյունքում բացված պատկերը, ոչ միայն արձանագրելու, այլ առավելապես ընդդեմ թշնամիների շրջելու տեսակետից: Բաքվի իրավական, մասնավորապես ՄԻԵԴ (ՀՀ դեմ հայց հատուցումների պահանջով, 21.12.22 – խմբ)  եւ սպասվող ՄԱԿ Արդարադատության դատարան հայցերին հակադրվում է ՀՀ՝ միջազգային ատյաններում կանխավ մերժման նախատեսված հայցերի առաջադրումը: Սա կարելի է գնահատել իբրեւ իրավաբանական փաստացի վնասարարություն։ Ավելի մեծ բացվածքով, խնդիրների խնդիր է հանդիսանում միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքային եւ նյութական իրավունքների, ինչպես նաեւ հարյուր հազարավոր հայ վտարյալների եւ նրանց միլիոնավոր ժառանգների տարրական մարդկային իրավունքների պաշտպանության բացառումը հայկական իշխանության կողմից։ Սա ՔՊ կառավարության պաշտոնապես հայտագրված կուրսն է: Նախորդներինը նույնպես: Կարելի է ասել, որ իրավունքի ժխտումը անկախացված Հայաստանի կառավարությունների քաղաքական կրեդոն է: «Ինչու» հարցը հռետորական կհնչեր:

Որն է ձեր հիշատակած ՀՀ տարածքային եւ նյութական իրավունքների, ինչպես նաեւ մասնավոր հավաքական իրավունքի մեր հիմնավորումը։

Խոսքը 1918-1923 թվականների՝ ուժը պահպանող միջազգային ակտերի մասին է, ինչպես նաեւ մարդկայնության դեմ հանցագործությունների դատապարտման, ազգերի եւ մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիաները։ Առանց իրավունքի վերատիրացման, ակտուալացման, հետապնդման եւ հարկ եղած դեպքում վիճարկման մենք ենթակա ենք թշնամու պետական խորտակիչ հայցերի հարվածներին (Ալիեւ) եւ տեսքից քաղաքացիական ակտիվիզմի հարաճուն դրսեւորումների։ Սա՝ «հայերի համար նոր սառը ցնցուղ կազմակերպելու» ցապար ցեղերի առաջնորդի ռազմական սպառնալիքը դեռ մի կողմ դրած: Ժողովուրդը պետք է գիտակցի իր եւ իր պետության իրավունքը եւ տեսնի դրա ընդարձակ հորիզոնը։ Միայն այդպես կարող է վերականգնվել դիմադրության ուժային բաղադրիչը եւս՝ մարտունակ եւ հաղթական, դարերում Ապենիններից մինչեւ Արաբիա փառաբանված հայոց բանակը: Այլապես օտարին անցած Սերժի «ոչ հայրենիք Ակնայի» ու «կես տարին ձյունածածկ լեռների» տեսարանն անգամ անհասանելի կդառնա մեզ համար:

Բացի Բաքվի պետական հայցերից դուք հիշատակեցիք նաեւ ինքնագործ ակտիվիզմը: Արդյոք դա այդ աստիճանի վտանգավոր է:

Բաքուն, վարձելով միջազգային փորձ ունեցող օտարազգի մասնագետների, հարձակում է իրականացնում իրար կապակցված չորս հարթություններում. միջազգային քաղաքական միջավայրում ընդհանուր դիվանագիտություն, նյութական իրավունքների հետապնդում եւ տնտեսական համագործակցություն, ռազմական ճնշում, ագրեսիա եւ ուժի կիրառման սպառնալիք եւ քաղաքացիական ակտիվիզմ: Սրան հիմա հիբրիդային են ասում, բայց պետական քաղաքականությունը հազարամյակներ շարունակ հիհբրիդային էլ եղել է: Խնդիրը դրա էֆեկտիվությունն է: Եթե բնորոշվում է իբրեւ հիբրիդային, ուրեմն ներդաշնակ է եւ էֆեկտիվ: Այսպիսի ներածականից հետո կարելի է ասել, որ ներկա փուլում հենց դիվանագիտությունը, միջազգային ատյաններում քաղաքական, տնտեսական եւ մասնավոր շահերի հետապնդումը ներառյալ, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիզմն են առաջին պլան գալիս:

Ի պատիվ Բաքվի կառավարաչների պիտի ասենք, որ 2020 թվականի նոյեմբեր 9-ից հետո իրականացվող ճնշումը իրոք հիբրիդային, ներդաշնակ եւ ճակատային բնույթ է կրում: Իսկ ինչ է հակադրվում ցապար ցեղերի, մասնավորապես, «քաղաքացիական» ակտիվիզմին: Հակադրվում է հայ հանրության մեջ սերմանված նիկոլական անտարբերությունը եւ բդադավանությունը: Այդ երկուսը, ի դեպ, հանգեցնելու են նույն այդ բդի վերացմանը «որպես դասակարգի»: «Հայերի կողմից խոզի մսի, ինչպես նաեւ ազերբայջանական ազգային կերակուր դոլմայի օգտագործումը մեր պապական Իրավանում ինքնին վիրավորում է մուսուլմանների կրոնական սրբազան զգացմունքները եւ պիտի արգելվի»։ Սա մեջբերում է Բերձորի մայրուղու վրա հնչող ցապարական արտաթորանքի անսպառ հորձանքից։ Ահա եւս մեկ մեջբերում ցեղերի առաջնորդից. «Հայերի շահերից է բխում այսպես կոչված ֆիդայիզմի եւ արդեն 1990-ական թվականների դրա նմանակ ազատամարտիկների մեծարման դադարեցումը սկսած մանկապարտեզներից»: Ի տարբերություն բդի արգելման, այս երկրորդ պահանջը քպիկները արդեն «պատվի են վերցրել». ԿԳՄՍ նորանշանակ նախարարուհին հրահանգել է դադարեցնել ֆիդայիզմի մեծարումը միջնակարգ դպրոցներում: Սա՞ է հայկական դիմադրությունը: Այո, սա է:

Դուք գտնում եք, որ քփ-ականները անհույս են: Նույնիսկ նրանց քննադատների շրջանում կարծիք կա, որ նրանք պիտի դաստիարակվեն եւ օգտագործվեն:

Հայրենիքի մասին քպիկների հետ խոսելն ավելորդ է՝ նման կատեգորիան պատկանում է, համաձայն Տեր-Պետրոսյանի եւ նրա հոգեզավակ Նիկոլի, «գաղափարախոսական «իզմերի» քիմեռների շարքին» եւ «իրենց ամպլուան չէ»։ Մարդիկ խոստովանում են: Խոստովանում են նաեւ, որ «միջինարեւելյան քաղաքական անցուդարձը այնքան բարդ է, որ արտաքին քաղաքանությամբ Հայաստանի զբաղվելը անիմաստ է (Փաշինյան)»:

Բնական է, որ տարածված նիկոլական գաղջ մթնոլորտում, պատմական կոթողների ցուցադրական պղծման ֆոնին դիմադրել ցապար ցեղերի անզեն ներխուժումներին չափազանց դժվար է լինելու։ Սա կանխավ պարտված պատերազմի վերջնական արարն է՝ առաջինին բախվեցինք 2020 թվականի աշնանը։ Ուստի անհրաժեշտ է, որքան էլ դա դժվար լինի, հատիկ-հատիկ հավաքել խնդիրը գիտակցող մարդկանց ջանքերը: Պետք է լայն ճակատ կազմել նիկոլ-ցապարական նկրտումների դեմ բոլոր չորս հարթությունների վրա: Թշնամիների՝ հատկապես նրանց վտանգավոր քաղաքացիական ակտիվիզմը շանսեր ունի հանդիպել հայկական իսկական դիմադրության եւ կծկվելու է:

Նկատի ունենալով իշխանության կատաղի դիմադրությունը, սա անհավասար կռիվ է եւ այն պիտի վերածվի հաղթական արշավի դեպի մեր մշակույթ, մեր ինքնություն, մեր Հայրենիք։ Մենք ենք ժողովրդական իղձերի միակ ճշմարիտ արտահայտիչը, միացեք միայն մեզ, ուրիշների մի հավատացեք եւ նման կարգախոսները արդեն ապացուցել են իրենց սնանկությունը: Ընդհակառակը, որքան հնարավոր է լայն ճակատ պիտի կազմվի: Ահա հիմնական դեղատոմսը: Հարյուրավոր տեսականորեն պատրաստված, ազնիվ եւ պայծառ մտքով մարդիկ կան: Հազարավոր նվիրյալներ պատրաստ են կռելու իսկական դիմադրության ճակատը վերկուսակցական մակարդակի վրա: Այս պատրաստակամությանը պետք է տեր կանգնել: Ո՛չ նեղ կուսակցական կաղապարներին, ո՛չ տարանջատվածությանը:

Դուք չասացիք ՄԱԿ ԱԽ 2022թ. դեկտեմբերի 20-ի հայտարարության՝ հարց լուծելու ընդունակության մասին: Կա՞ այդպիսին:

Ավելին՝ այստեղ

Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Ամենադիտված