Ինչ է պահանջում Բաքուն Լաչինի միջանցքը բացելու համար
Վերլուծություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Lragir.am-ը գրում է.
ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ի՞նչ է պահանջում Բաքուն Լաչինի միջանցքը բացելու համար։
Արմեն Գրիգորյանն ի պատասխան ասաց․ «Մեծ հաշվով որևէ գաղտնի խողովակ պետք չէ՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքն այսպես կոչված բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ Հիմնական նպատակը սա է, և Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացի, հումանիտար ճգնաժամից խուսափեն Արցախում ապրող հայերը, և արագ հանգուցալուծում ստանա ստեղծված իրավիճակը»։
Պատգամավորի հարցին, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, և չկա որևէ փաստաթուղթ, որով ՀՀ-ն հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, ի՞նչ է անում և առաջարկում ՀՀ իշխանությունը ճանապարհը բացելու համար, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե կառավարության ծրագրով ՀՀ-ն այդպիսի պարտավորություն է ստանձնել, ապա Հայաստանը շարունակում է այդ պարտավորությունը կատարել։ Բազմապիսի են այդ պարտավորությունները, որոնք կատարում է Հայաստանը։
Շարունակություն...
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram