Լարիսա Դոլինան սաներին արգելել է երգել կարաոկեում
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Լարիսա Դոլինան News.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ իր սաներին արգելում է երգել կարաոկեում։
Նրա խոսքով՝ արգելքը պայմանավորված է նրանով, որ երիտասարդները հիմնականում գիշերներն են գնում կարաոկե երգելու։
«Ուսանողները 17–18–20 տարեկան են, այս տարիքում ձայնը նոր է սկսում ձևավորվել, և այն պետք է պաշտպանել, այդ թվում՝ թույլ տալ գիշերը քնել»,– ասել է Դոլինան։
Ինչպես պարզաբանել է երգչուհին, քունը բավականին ուժեղ է ազդում ձայնի «կառուցվածքի ու ճկունության» վրա։
Նա է խոստովանել, որ երբեմն իրեն թույլ է տալիս երգել կարաոկեում, հիմնականում երգեր անգլերենով: