16 բնակավայրերում ձյուն է տեղում. Աբովյանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր
Ուշադրության կենտրոնումԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Աբովյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: