Արտակարգ իրավիճակ Երևանում
Ուշադրության կենտրոնումԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում ՍԱՍ սուպերմարկետի մոտ ավտոմեքենա է այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Mercedes մակնիշի ավտոմեքենան էլ պատկանում է Երևանի բնակիչ Արամ Խ-ին։
Հրշեջներն էլ մարել են կրակը։ Վնասվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու դիմացի անիվներն ամբողջությամբ։