Արդեն 8-րդ օրն է, որ Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ մնալ. Հիվանդանոցներում դադարեցված են բոլոր պլանային վիրահատությունները: Առավոտյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է:
Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, այդ հիվանդը, որը 15 տարի գտնվում էր հեմոդիալիզի վրա եւ ուներ տարբեր դեկոմպենասացված վիճակ, պետք է գնար այլ ստուգման:
Նա նաեւ նշել է, որ 1960 թվականին ծնված տղամարդը տեղափոխվել է Երեւանի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց,ո րտեղ պետք է իրականացվեր բաց վիրահատություն:
Այս պահին Ստեփանակերտի հնրապետական հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 92 հիվանդ, վերակենդանացման բաժանմունքում 11 հիվանդ է գտնվում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Մհեր Մուսայելյանն ասաց, որ 52-ամյա մի հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր, կոմատոզ վիճակում, արհեստական շնչառության սարքին միացված. «Երկու օր առաջ կոմայից դուրս է եկել, արդեն վիճակը կայուն է, մոտակա օրերին կտեղափոխվի բաժանմունք»:
Ավելին՝ այստեղ