Հայաստանի սահման դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկն ուժի մեջ է. Զաս
ՔաղաքականությունԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Հայաստանի սահման դիտորդական առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկը մնում է ուժի մեջ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելությանը, ապա Հայաստանին օգնություն ցուցաբերելու այդ առաջարկներում կետերից մեկն էլ եղել է կազմակերպության առաքելությանը հայ-ադրբեջանական սահման ուղարկելը»,– նշեց նա:
Այդ առաջարկում, Զասի խոսքով, շարադրված էր այդ առաքելության մանդատը՝ կազմը, ժամկետները (2 ամիս), խնդիրները։ Այդ առաքելության հիմնական նպատակը տեղերում իրավիճակի ուսումնասիրությունն է, Հավաքական անվտանգության խորհրդի արձագանքման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների օպերատիվ նախապատրաստումը։
«Եթե Հայաստանն անհրաժեշտ համարի կամ որոշում կայացնի միջոցառումների այս ամբողջ փաթեթի (6 կետ) կամ առանձին կետերի, այդ թվում ՝ առաքելության վերաբերյալ, ապա դա կարելի է կազմակերպել, ընդ որում ՝ բավական օպերատիվ»,–ասաց նա։
Զասի խոսքով` դա օգտակար կլիներ ստեղծված իրավիճակում։