«Արարատ»-ը 2:0 հաշվով պարտվել է «Բալթիկա»-ին
Ուշադրության կենտրոնումՍոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ»-ը հունվարի 31-ին ստուգողական խաղ է անցկացրել Կալինինգրադի «Բալթիկա» թիմի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ը 2:0 հաշվով պարտվել է ռուսական թիմին: Ռուսները հաշիվը բացել են խաղի 72-րդ րոպեին, ապա խաղի ավարտից 2 րոպե առաջ կրկնապատկել են հաշիվը: «Բալթիկա»-ում է խաղում նաեւ հայազգի ֆուտբոլիստ Իշխան Գելոյանը:
«Արարատ»-ը խաղացել է հետեւյալ մեկնարկային կազմով. Գեւորգ Պրազյան, Արամ Շախնազարյան, Նորայր Գրիգորյան, Սերգեյ Ավագիմյան, Ռաֆֆի Կայա, Բենիկ Հովհաննիսյան, Գեորգի Խուբուա, Վահե Մարտիրոսյան, Ումարու Կայնա, Մոյսես Օրոզկո, Գեւորգ Նռանյան:
Նախատեսվում է, որ փետրվարի 3-ին Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը կհանդիպի Արմավիրի «Տորպեդո»-ի հետ: