Երևանում հայտնաբերվել է ականանետի ական․ այն տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման
Ուշադրության կենտրոնումԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի տներից մեկի մոտակայքում արկ է նկատվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման։