Ձյուդոիստ Ժաննա Ստանկևիչը միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Նայեկ Նորդմայե րի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչում Ստանկևիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը զիջել է թուրք Այսե Արկային: Բրոնզե մեդալի համար պայքարում Ստանկևիչը առավելության է հասել գերմանացի Մարիա Էրտլիի նկատմամբ: Բրոնզե մեդալից բացի, Ժաննա Ստանկևիչը վաստակեց Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր:
European Judo Open Sofia միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 30-ին և կավարտվի հունվարի 31-ին: