60-ամյա Մել Գիբսոնը նշանադրվել է իր 24-ամյա սիրեցյալի հետ
LifeLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես նշում են արևմտյան զլմ-ները, Մել Գիբսոնը առաջարկել է իր երիտասարդ ընկերուհուն դառնալ իր օրինական կինը, և վերջինս համաձայնվել է։
Այն մասին, որ Մելը շատ լուրջ է վերաբերվում իր ու Ռոզալինդայի հարաբերություններին, բոլորը հասկացան, երբ նրանք սկսեցին միասին հայտնվել պաշտոնական միջոցառումներին, օրինակ, «Ոսկե Գլոբուսի» փառատոնին։ Մինչ այդ, Օկսաննա Գրիգորևայից բաժանվելուց հետո Մելը բոլորից թաքցնում էր իր ընկերուհիներին։
Նրանց հարաբերությունների զարգացման հաջորդ փուլը պետք է լինի ամուսնությունը։ Ասում են, Մելը արդեն հարսանիքի համար ուսումնասիրել է մասնավոր լողափերից մեկը Բալիում, որտեղ նա պատրաստվում է ամուսնանալ՝ պապարացիների ուշադրությունը չհրավիրելու համար։ Նա նաև չի պատրաստվում որևէ մեկին հրավիրել իր հարսանիքին, քանի որ մտածում է, որ նրանք կխանգարեն ամեն ինչին։
Մելը և Ռոզալինդան հանդիպում են անցյալ տարվա ամառվանից։ Նրանք ծանոթացել են նկարահանման հրապարակում, Գիբսոնի «Խղճի թելադրանքով» ֆիլմի նկարահանման ժամանակ։