Ժնևում շարունակվելու են Սիրիայի հարցով բանակցությունները. Դե Միստուրա
ՄիջազգայինԺնևում շարունակվելու են Սիրիայի հակամարտության շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սիրիական ընդդիմության հետ հանդիպումից հետո հայտարարել է Ստեֆան դե Միստուրան: Միաժամանակ, Էր Ռիադի կողմից աջակցվող Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնակա ն ներկայացուցիչ Սալեմ ալ-Մուսլադը լրագրողների հետ հանդիպմանը խուսափել է իրեն ուղղված` ունի արդյո՞ք սիրիական ընդդիմությունը երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ բանակցություններին մասնակցելու հարցում նախապայմաններ: Պատասխանելով լրագրողի հստակ ձևակերպված հարցին` նա ասել է.
«Մենք լավատես ենք, մենք այստեղ ենք, որպեսզի սիրիացիների համար հարցի լուծում գտնենք, անկախ այն բանից, թե ում կողմից ենք նրանք հանդես գալիս»:
Նախօրեին Սալեմ ալ-Մուսլադը լրագրողների հավաստիացրել է, որ նախապայմաններ չկան, և Դամասկոսը պետք է պաշտոնապես իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ 2254-ի դրույթները: