ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Լաչինի միջանցքի շրջանում իրադրությունը մնում է անփոփոխ, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
"Ստեփանակերտ-Գորիս ավտոմոբիլային ճանապարհի ռուսական խաղաղապահ զորախմբի №7 դիտակետի շրջանում իրադրությունն անփոփոխ է։ Բանակցային գործընթացի ընթացքում ռուս խաղաղապահների հրամանատարությունն ակնկալում է իրավիճակի կարգավորման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի պատասխանները", - ասվում է տեղեկագրում՛՛:
Նշվում է նաև, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է առաջադրանքների կատարումը։
՛՛30 դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: