Անի Ամիրաղյանը պարտվել է թենիսի միջազգային մրցաշարի եզրափակիչում
ՍպորտԹենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը պարտվել է Անթալիայում ընթացող GD women's Tennis cup միջազգային մրցաշարի եզրափակիչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ թենիսիստուհին 3:6, 6:2, 6:4 հաշվով պարտվել է Թուրքիան ներկայացնող Բասակ Էրայդիին:
Կիսաեզրափակիչում Ամիրաղյանը հաղթել էր Թուրքիան ներկայացնող Այլա Ակսուին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 10 հազար դոլար է: