Եվս մեկ անգամ արձանագրել եմ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում.Թովմասյան
ՔաղաքականությունԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկիր մեդիա»-ի եթերում խոսել եմ Արցախի շուրջ առաջացած իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետի հետևանքով արցախահայության կարիքները, միջազգային հանրության հետ տարված իմ աշխատանքը, նրանցից մեր ունեցած ակնկալիքները։ Նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանի վատ կառավարման արդյունքում մենք շարունակ ունենալու ենք տարածքային կորուստներ, զիջումներ․․․
Եվս մեկ անգամ արձանագրել եմ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։