Դամասկոսի արվարձանում պայթյունների հետևանքով 30 մարդ է զոհվել
ՄիջազգայինՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների իրականացրած պայթյունների հետեւանքով 30 մարդ է զոհվել, եւս 40 հոգի վիրավոր է: Այս մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Մի քանի րոպեի տարբերությամբ երկու պայթյունները որոտացել են Դամասկոսի հարավային Աս-Սեյիդա Զեյնաբ արվարձանում, որը բնակեցված է հիմնականում շիա մահմեդականներով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մուհամմեդ մարգարեի թոռնուհու՝ Սեյիդա Զեյնաբի դամբարանի մոտ պայթյուններն իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները: