Ջոկովիչը հաղթել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում
ՄիջազգայինԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ին Մելբուրնում կայացած եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը մրցել է Մեծ Բրիտանիան ներկայացնող աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեի հետ: Ջոկովիչը շուրջ 3 ժամ տեւողությամբ խաղում 6:1, 7:5, 7:6 հաշվով առավելության է հասել Մարեի նկատմամբ:
Նովակ Ջոկովիչն արդեն 6-րդ անգամ է հաղթում Ավստրալի բաց առաջնությունում: Սերբ թենիսիստը հաղթել է նաեւ 2008, 2011, 2012, 2013, 2015 թվականների առաջնություններում:
Էնդի Մարեյը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում հաղթողի տիտղոսի համար պայքարել է նաեւ 2010, 2011, 2013 եւ 2015 թվականներին: