Էրդողանն ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Պուտինի հետ խոսելու ցանկություն է հայտնել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ցանկանում է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ ավիացիոն ուժերին պատկանող Սու-34 ինքնաթիռը հունվարի 29-ին խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Իգոր Միտյակովը հաստատել է դեսպանի և թուրքական արտաքին գերատեսչության ներկայացուցչի հետ հանդիպման իսկությունը, սակայն մանրամասներ չի ներկայացրել:
«Երեկ ռուսական ինքնաթիռը խախտել է մեր օդային սահմանը: Նման անպատասխանատու քայլերը, որոնց մեջ մենք ճգնաժամի խորացում ենք նկատում, ձեռնտու չեն ոչ ՌԴ-ին, ոչ ՆԱՏՕ-ՌԴ հարաբերություններին, ոչ էլ աշխաարհին, դրանք միայն սպառնալիք են պարունակում: Երեկ այս նկատառումները ներկայացվել են Անկարայում ՌԴ դեսպանին: Ես միաժամանակ ԱԳ նախարարին հանձնարարել եմ կապվել ռուսական կողմի հետ և հայտնել, որ ես անձամբ ուզում են խոսել ՌԴ հարգարժան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր դեսպանը տեղեկացրել է, որ այդ տեղեկատվությունը հաղորդվել է ռուսական կողմին, սակ այն մինչև այս պահը մենք պատասխան չենք ստացել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էրդողանը: