Եզրափակիչը կլինի Աշխարհի առաջնություններում իմ վերջին խաղը. Մեսի
ՍպորտԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսին պատասխանել է աշխարհի առաջնությունում իր վերջին հանդիպման մասին հարցին.
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան: Աշխարհի առաջնություններում ելույթներս կավարտեմ՝ եզրափակչում անցկացնելով իմ վերջին հանդիպումը»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։
35-ամյա արգենտինացին ԱԱ-2022-ում դարձել է 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Մեսին Արգենտինայի կազմում իր նորամուտը նշել է 2005 թվականին Հունգարիայի դեմ խաղում: Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնություններում նա խփել է 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Դեկտեմբերի 13-ին Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթել է Խորվաթիային (3:0):
Դեկտեմբերի 18-ին արգենտինացիները եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիա-Մարոկկո խաղի հաղթողի հետ։