Կրեմլը` Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
ՔաղաքականությունԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների հնարավորությունը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Պեսկովի խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ տարեվերջին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։
«Դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չկան այս հարցում, միևնույն ժամանակ, ինչպես գիտեք, նախատեսվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ երեքը հնարավորություն կունենան խոսել գագաթնաժողովի շրջանակում», — ասել Պեսկովը: