Վրաստանում խոզի գրիպից 7 մարդ է մահացել
ՄիջազգայինԹբլիսիում խոզի գրիպի բարդություն հանդիսացած թոքաբորբից ևս մեկ մարդ է մահացել. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Վրաստանի հանրային առողջության ազգային կենտրոնի հղումով:
Կենտրոնի տեղեկություններով՝ սա H1N1 վիրուսի 7-րդ զոհն է:
Երկրում, ընդհանուր առմամբ, ձմռանը գրանցվել է խոզի գրիպով վարակվելու 186 դեպք: