«Արարատը» պարտվեց «Բալթիկային»
Ուշադրության կենտրոնումՍոչիում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» հունվարի 31-ին ստուգողական խաղում հանդիպել է Կալինինգրադի «Բալթիկային»: Ռուսական ակումբը հաղթել է 2:0 հաշվով: «Արարատը» նախ 72-րդ րոպեին գոլ է բաց թողել անկյունայինից, իսկ երկրորդ գնդակը ռուսները խփել են խաղի ավարտից 2 րոպե առաջ:
«Արարատը» խաղացել է հետեւյալ մեկնարկային կազմով. Գեւորգ Պրազյան, Արամ Շախնազարյան, Նորայր Գրիգորյան, Սերգեյ Ավագիմյան, Ռաֆֆի Կայա, Բենիկ Հովհաննիսյան, Գեորգի Խուբուա, Վահե Մարտիրոսյան, Ումարու Կայնա, Մոյսես Օրոզկո, Գեւորգ Նռանյան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արարատը» ստուգողական խաղում նվազագույն հաշվով պարտվել էր Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիային», որի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը: Փետրվարի 3-ին Վարուժան Սուքիասյանի թիմը կմրցի Արմավիրի «Տորպեդոյի» դեմ: