Մոսկվայի կարի արտադրամասում հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել
ՄիջազգայինՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հարցերով պատասխանատու Պավել Աստախովը հայտնել է, որ Մոսկվայի Ստրոմիկա փողոցի կարի արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երեք երեխա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրդեհը բռնկվել է հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը: Հրդեհը մեկուսացվել է գիշերը ժամը 00:55-ին: Հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` գույքի դիտավորյալ ոչնչացման փաստով, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդկային զոհերի: «Մոսկվայի Ստրոմիկա փողոցի կարի արտադրամասում հրդեհի հետևանքով զոհվել է երեք երեխա: Նրանցից մեկը նորածին է»,-թվիթերյան իր էջում գրել է Աստախովը: