Սան Ֆրանցիսկոյի ոստիկանները կպայքարեն ռասիզմի դեմ
ՄիջազգայինԱմերիկյան Սան Ֆրանցիսկոյի ոստիկանները կպայքարեն իրենց շարքերում ռասիզմի դրսեւորումների դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ոստիկանության աշխատակիցները պետք է հետեւեն իրենց գործընկերներին եւ կանխեն աֆրոամերիկացիների, նույնասեռականների եւ կանանց հանդեպ անհանդուրժողականությունը:
Այս միջոցառումներն ԱՄՆ-ում անհանդուրժողականության մակարդակի բարձրացման դեմ պայքարի միջոցների մաս են կազմում: