Պուտինը խոսեց Ալիեւի հետ. ի՞նչ են քննարկել
Ուշադրության կենտրոնումԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ, երկրների ղեկավարները քննարկել են եռակողմ համաձայնությունները եւ պայմանավորվել հետագա շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին եւ այս տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման որոշ գործնական ասպեկտները, այդ թվում Հարավային Կովկասում տնտեսական եւ լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», — նշվում է հաղորդագրությունում։