Տարադրամի փոխարժեքները մարտի 24-ին Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ․ մարտի 24-ի աստղագուշակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ադրբեջանական ԶԼՄ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ Իրանը պատրաստվում է շարունակել երկրի լայնածավալ պաշտպանությnւնը. իրանական ԶԼՄ-ները՝ Թրամփի հայտարարության մասին Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ. օրվա աստղագուշակ 3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, վերադարձի ճանապարհին ԱԱԾ ծառայողների կողմից կանգնեցվել են ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք. Ռոման Երիցյան Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի շրջանի հետ. Հնդկաստանի վարչապետ


Բերձորի դեպքերի տարելիցի առիթով, սակայն ոչ այդ քան Բերձորի դեպքերի մասին: ի՞նչ հասկացանք և ու՞ր ենք գնում

Blog

Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր լրանում է բերձորյան դեպքերի տարելիցը, թեպետ այդ դեպքերը տեղի ունեցան Բերձոր չհասած: Սակայն այս հոդվածի բուն նպատակը ոչ թե Բերձորի դեպքերի վերլուծությունն է, այլ հանրության շրջանակներում գաղափարների և մտածելակերպի բախման իրողության քննարկումը, որն ի հայտ եկավ մասնավորապես Բերձորի դեպքերի շնորհիվ: Հոդվածում հնչող մտքերը արտակուսակցական էն, եւ քաղական ուղղվածություններ ու նպատակներ չեն կրում:

2015 թ. հունվարի 31-ին. ընդդիմադիր քաղաքական ուղղություն ներկայացնող Հիմնադիր Խորհրդարանի անդամներն իրենց ընտանիքներով ավտոերթ մեկնարկեցին դեպի Արցախ, որի ընթացքում պետք է արցախցիներին իրազեկեին իրենց՝ բնականաբար ընդդիմադիր ծրագրերի մասին: Սակայն չհասած Արցախ ՝ արգելվեց նրանց մուտքը: Ավելին, ռեժիմը ավտոերթը պարզապես ետ դարձնելու փոխարեն հարկ համարեց ավտոերթի մասնակիցներին մի լավ դաս տալ՝ ոստիկանության հատուկ ջոկատի և ավազակախմբերի կողմից նրանց ծեծի ենթարկելով:

Հայաստանում քաղաքական հալածանքները նորություն չեն և ոչ էլ հազվագյուտ: Սակայն բերձորյան դեպքերը գերազանցեցին նախկին բոլոր քաղաքական հալածանքները իրենց դաժանությամբ, անմարդկայնությամբ և անհամաչափությամբ: Այդ օրը հայ մարդն իր երեխաների աչքի առաջ դարձավ այլ հայ մարդկանց մահակների զոհ: Մի կողմ դնելով ՀԽ-ի քաղաքական մոտեցումներն ու դեպի Արցախ երթի քաղաքական շահերի նպատակները (հաշվի առնենք, որ երթը խաղաղ էր), մի կողմ թողնենք նաև տուժողների հերոսական անցյալը և պատկերացնենք, որ այդ հերոսների փոխարեն Արցախ մեկնել էին սովորական ՀՀ քաղաքացիներ կամ որևէ շարքայն կուսակցության անդամներ, որոնց անուններն անհայտ են մեր հանրությանը, և փորձենք վերլուծել այդ դեպքի հետևանքները: Հունվարի 31-ին տեղի ունեցածն առանձնահատուկ երևույթ էր հասարակության՝ լինեն նրանք Սփյուռքում, թե ՀՀ-ում (Արցախը ներառյալ) արձագանքներով և դրանց ծայրահեղ տարբերություններով: Հասարակության մի մասը առողջ մոտեցավ այդ դեպքերին, ինչպես որ, ըստ իս, պետք է ընդուներ քրիստոնյա մարդը վայրագությունը և ջարդը խաղաղ մարկանց նկատմամբ: Սակայն կար և ազգի մյուս մասը, որը հակասակaն ընդունեց երթի միտքն ու հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին մեղադրել ավտոերթի մասնակիցներին: Պոպուլիստական մտքեր հնչեցին: Իբր Արցախում քաղաքական գործընթացները ՀՀ իշխանության դեմ վտանգավոր են Արցախի անվտանգության համար և Արցախը կապ չունի ՀՀ քաղաքական գործընթացների հետ... իրենց ասել էին, որ չգան,ինչու՞ են եկել... և այլն: Այդ բոլոր հարցադրումների պատասխաները բազում անքամ հնչել են, և հարկ չկա կրկնել:

Բերձորի դեպքերը բացահայտեցին ազգի այն հատվածին, որը, ցավո՜ք, պատրաստ չէ գաղափարական սերնդափոխության: Այս նույն մարդկանց մի մասը, ովքեր մեղադրում էին դեպի Արցախ երթի մասնակիցներին, ենթագիտակցաբար մերժում են միացյալ ՀՀ-ն, այսինքն Արցախը ՀՀ-ի մասը լինելու իրողությունը: Այդ նույն մարդիկ ՝ կամա թե ակամապաշտպանում էին հանցագործներին և արդարացնում այն թուրքաբարո արարքները, որոնք տեղի ունեցան հունվարի 31-ին ՝ Բերձոր չհասած: Այդ նույն մարդիկ ակամայից նույնացնում էին Պետություն և Հայրենիք հասկացողությունները քաղաքական իշխանական վերնախավի հետ…Այսինքն, եթե դու գնում ես իշխանության դեմ, ուրեմն գնում ես Պետության և Հայրենիքի դեմ: Բայց բանն այն է, որ այդ և նման կածրատիպեր նստած են շատ մարդկանց գիտակցության նկուղում, որոնք իրենց լուռ համաձայնությամբ հաստատում են ներկայացված մեղադրանքը: Հիշենք, որ ավտոերթը դատապարտողներից շատերը խոսում էին ինքնիշխան Արցախյան պետության մասին, իրադարձությունները ներկայացնելով այնպես, կարծես թե երթի մասնակիցները օտար պետության սահման էին հատում՝ առանց դրա իրավունքը ունենալու:

Միտքս պարզաբանելու նպատակով անդրադառնամ Գ.Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության նախաբանին (http://www.mgfedayi.info/10/1/425/), որում հստակ պատկերված է 1915թ.-ից հետո սկսած և միմյանց հաջորդած երեք սերունդների փուլային պայքարը մինչև մեր օրերը: Շարունակելով կարծրատիպերի և սերնդափոխության մասին խոսել, պարզաբանեմ, որ երեք տարբեր սերունդներ իրենց առջև դրված տարբեր ծրագրային ուղիներ են ունեցել: Ներկա գաղափարական ճգնաժամը վկայում է, որ փաստորեն երկրորդ սերնդի ներկայացուցիչների համար շատ դժվար է անցում կատարել երրորդ սերնդի գաղափարական դաշտ և կոտրել այն կարծրատիպերը, որ արդիական էին երկրորդ սերնդի համար: Կարևոր է նշել, որ սերունդ հասկացությունը տվյալ պարագայում պետք է ընկալել ոչ թէ տարիքային տեսանկյունից, այլ տվայ ժամանակաշրջանի գերիշխող քաղական և ռազմական նպատակների տեսանկյունից: Միմյանց հաջորդող երեք սերունդների երեք փուլային պայքարի մասին կխոսեմ հոդվածի վերջում:

Այնպես չէ, որ վերոհիշյալ մարդկանցխավը երկրի կամ ազգի բարօրությունը չեն ցանկանում կամ ինչ-որ բացասական անձինք են, ո՛չ, բացարձակապես այդպես չէ: Ավելին ՝ նրանց մեջ կան շատ նվիրյալներ ՝ հերոսական անցյալ ունեցող և մտավորական մարդիկ: Իմ անձնական կարծիքով, ինչպես որ քիչ առաջ նշեցի. այդ բոլոր մարդիկ գաղափարապես դեռևս մնացել են 90-ականների սկզբներին, նրանք մնացել են երկրորդ սերնդի մտածելակերպի շրջանակներում: Բերեմ մի քանի օրինակ.

1. Հասարակության այն լայն հատվածը, որը երթի մասնակիցներին քարկոծելիս ջանք ու եռանդ չէր խնայում,դեռ չի գիտակցում, որ տարբեր ժամանակների ընթացքում Արցախի անկախության վերաբերյալ իշխանությունների կողմից ստորագրված փաստաթղթերը կեղծ քայլեր են և չեն բխում ազգային շահերից, քանզի կա մեկ Հայաստան և արհեստականորեն ստեղծված երկրորդ հայկական պետությունն արդեն Հայաստանի բաժանման երանգներ է ստանում:

2. Նրանք, ովքերՀունվարի 31-ին ռեժիմի կողմից իրականացված ավազակային հարձակումները բացարձակ ոչ ադեկվատ գնահատանքի արժանացրեցին, ամենայն լրջությամբ չեն գիտակցում, որ ներկայիս իշխանությունները իրենցից պարզապես լուրջ մարտահրավեր են ներկայացնում հայ ազգի համար՝ Հայկական պետության կառուցման ճանապարհին: Պետություն, որը կունենա իր ամուր տեղը միջազգային դաշտում և ընդունակ կլինի պաշտպանել ազգային շահերը աշխարհաքաղաքական այս թոհուբոհում:

3. Հաշտվել ներկայիս իշխանությունների հետ և փորձել նրանց ղեկավարման տակ ինչ-որ չնչին արդյունքների հասնել, դա ևս մի նշան է, որ հասարակության տվյալ խավը մնացել է երկրորդ սերնդի գաղափարական դաշտում և անընդունակ է անցնել երրորդ սերնդի գաղափարական դաշտ: Դա նշանակում է հրաժարվել բոլոր ազգային իղձերից:

Երբ որ խոսվում է Երկրի ներսում արմատական փոփոխություների մասին, անշուշտ, խոսք չի գնում իշխանություների դեմ զինված ծայրահեղ ռադիկալ պայքարի մասին: Սակայն եթե մեր սերունդը, իր առջև դրված նպատակներ իրագործման նպատակ ունի ՝նաև երկրորդ 100-ամյակի սկիզբը դարձնի ազգի զարթոնքի ժամանակաշրջան ՝ ստեղծելով մեզ վայել ազգային պետություն և պայքարել միջազգային ասպարեզներում ազգային շահերի համար, այդ թվում հանուն Նախիջևանի հարցի լուծման ՝ մենք պարտավոր ենք ազատվել ներկայիս նյութապաշտ իշխանությունից:

Վերադարնանք Գ.Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության նախաբանին: Նախորդ երկու սերունդները իրենց առջև Գարեգին Նժդեհի կողմից դրված ազգային-պետական վերածննդի առաջադրանքներն իրագործել են, որը հստա՛կ պատկերված է տվյալ աշխատության նախաբանում: Մեջբերեմ հենց այդ նախաբանից: «Ցեղասպանությունից 50 տարի անց ՝ 1965թ.-ին, տեղի ունեցավ ազգի անթեղված քաղաքական գիտակցության առաջին բռնկումը: Հայրենիքի և հարազատների կորստից, ոտնահարված արժանապատվության ցավից և տառապանքից այդ սերունդը պոռթկաց և նվաճեց իր կորստի հիշողության և ապագայի երազանքի իրավունքը: Դրան հետևեց երկրորդ սերնդի առաջադրանքի իրականացումը: Քաղաքականապես արթնացող երկրորդ սերունդը արտերկրահայության շրջանում սկսեց զինյալ ազատագրական պայքար, որը հետագայում անցավ հայրենիք և 1988-1994 թթ ավարտվեց Արցախի փաստացի ազատագրմամբ և դե յուրե հայանուն պետության առաջացմամբ»:

Վերլուծելով նախորդ երկու սերունդների պայքարի ուղին և գիտակցելով այն բեռի ծանրությունը, որը դրված է մեր ՝ երրորդ սերնդի ուսերին, վերադառնանք հոդվածի բուն թեմային՝ առաջին հայացքից ազգային կյանքում ոչ էական նշանակություն ունեցող բերձորյան դեպքերին և երթի մասնակիցներին քարկոծողներին: Եզրակացությունս հետևյալն է. մենք պարտավոր ենք կոտրել մեր մեջ բոլոր բարդույթները և սթափ գիտակցել տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերների լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ դե-ֆակտո կա ՀՀ ՝ Արցախի հետ միասին, և այդ միացյալ պետության ապագան վտանգի տակ է ոչ միայն սահմանից այն կոմից, այլ նաև սահմաններից ներս՝ գործող իշխանությունների պատճառով: Մենք պետք է մերժենք մեր միջի բոլոր վնասկար կարծրատիպերը և չմեղադրենք անմեղ ծեծվողին, այլ պայքարենք ծեծողների ու թալանչիների դեմ: Նաև, անկախ նրանից, թե որ ուժն ենք ներկայացնում ընդդիմադիր դաշտում, մենք պետք է առաջին հերթին Հայ լինենք, ով, լինելով Նժդեհի հետնորդ ՝ մեր առջև դրված ազգային - պետական վերածննդի երրորդ փուլը կհասցնի վերջնական նպատակին: Այլևս երբեք թող հայ մարդը հայ մարդուն տեռորի չենթարկի, և Բերձորյան դեպքերը մնան միայն պատմության էջերում: Աստված մեզ հետ:

Հ.Գ. Այս հոդվածը գրելիս ՝ հետապնդել եմ միայն ՀՀ շահերը և չեմ առաջնորդվել որևէ քաղաքական ուժի շահերով: Քաղաքական ուժերը կգան և կգնան, իսկ հայրենիքի ապագան մեզ բոլորիս է վերաբերում:

Հ.Գ. 2. Թո՛ղ ներողամիտ լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն հոդվածի մտքերի հետ կամ հոդվածում շեշտադրված մքերը որևէ մեկին վիրավորել են: Այս հոդվածում արտացոլվել են բացարձակապես իմ մտքերը և զգացմունքները, և որևէ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել:

Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Տարադրամի փոխարժեքները մարտի 24-ին Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ․ մարտի 24-ի աստղագուշակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածինԵթե համաձայնագիրը կնքվի, ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանը. Թրամփ«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիրԻնքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է հրշեջ մեքենայի. կան զոհեր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըԱստղագետները հնարավոր մթնոլորտ են հայտնաբերել ժայռոտ մոլորակի վրաՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանըՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար ՂումաշյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ադրբեջանական ԶԼՄ 1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարԲաքուն ԱԹՍ-ներ է հանում երկինքՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ Վերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Իրանը պատրաստվում է շարունակել երկրի լայնածավալ պաշտպանությnւնը. իրանական ԶԼՄ-ները՝ Թրամփի հայտարարության մասին Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ. օրվա աստղագուշակ Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ 3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, վերադարձի ճանապարհին ԱԱԾ ծառայողների կողմից կանգնեցվել են ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք. Ռոման Երիցյան Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է Համախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի շրջանի հետ. Հնդկաստանի վարչապետ Դաժան սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Սրբուհի Գալյանը՝ 1 տարեկան երեխայի ծեծի մասին
Ամենադիտված