Կարապետյան-Սենեկալ զույգը 18-րդն է գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
Ուշադրության կենտրոնումՍլովակիայում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից, մրցումային վերջին օրը լավագույններին որոշեցին պարային զույգերը:
Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը, որը կարճ ծրագրից հետո 20-րդ տեղով որակավորվել էր ազատ ծրագրի համար, Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացնող գեղասահորդները հավաքել են 125,19 միավոր:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ֆրանսիացիների Գաբրիել Պապադակիս-Գուլիամե Սիզերոն զույգը:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, Անաստասիա Գալուստյանը, ով գրավեց 15-րդ հորիզոնականը և Սլավիկ Հայրապետյանը, ով կարճ ծրագրից հետո 31-րդ տեղում է: