Մարիամ Մկրտչյանը դարձել է Խանտի Մանսիյսկում միջազգային փառատոնի հաղթող
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խանտի Մանսիյսկում ավարտվեց մինչև 21 տարեկանների շախմատի միջազգային փառատոնը, որին մասնակցում էին Ռուսաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Բելառուսը ներկայացնող շախմատիստները:
Փառատոնը հավաքել էր բավականին ուժեղ կազմ. երիտասարդների մեջ իրենց ուժերն էին չափում 3 գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ և 2 ՖԻԴԵ-ի վարպետ: Այստեղ Հայաստանը ներկայացրեց միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: 9 հնարավորից վաստակելով 5 միավոր՝ Շանթը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Աղջիկների մրցաշարը նույնպես աչքի ընկավ բավականին ուժեղ կազմով: Այստեղ հաջողության հասավ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ Մարիամը վստահ խաղաց մրցաշարում և հաղթող ճանաչվեց: