Ճապոնիան մտադիր է հետախուզական արբանյակներ օգտագործել գերիներին ազատագրելու համար
ՄիջազգայինՃապոնիայի կառավարությունն այս տարվանից կսկսի ակտիվորեն հետախուզական արբանյակներ օգտագործել, ինչը, անհրաժեշտության դեպքում, թույլ կտա ազատագրել գերեվարված կամ ռազմական գործողությունների գոտում հայտնված ճապոնական քաղաքացիներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Իոմիուրի» պարբերականը:
Լրտես-արբանյակների օգնությամբ ճապոնացի մասնագետները տվյալներ կհավաքեն գերիների գտնվելու վայրի, զինյալների դիրքերի, ինչպես նաեւ պատանդառման շրջանում ենթակառուցվածքների վիճակի մասին: Գերիների հայտնաբերման դեպքում ճապոնացի զինվորականները նրանց տարհանման անվտանգ երթուղիների, մոտակայքում գտնվող բուժհաստատությունների մասին եւ անհրաժեշտ այլ տեղեկություններ կստանան:
Ներկայում Ճապոնիան 4 լրտես-արբանյակ ունի, սակայն մինչեւ 2024 թվականը նախատեսվում է դրանց է թիվը հասցել 10-ի: Հակաահաբեկչական միջոցառումների հանդեպ մեծ ուշադրությունը կապված է անցյալ տարի «Իսլամական պետության» զինյալների կողմից Ճապոնիայի 2 քաղաքացիների պատանդառման եւ սպանության հետ: