Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


«Դեդ Հասանը` հանցավոր աշխարհի արքան»․ մանրամասներ՝ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալի ու Դեդ Հասանի հանդիպումներից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի հուշերից այս պատառիկը 2002-2005 թվականներին ոստիկանության համակարգում ունեցած նրա գործունեության դրվագներից է, համակարգ, որտեղ աշխատանքի էր անցել հանրահայտ «Կրակեմ Հրաչ» մականունով հայտնի, հետագայում գեներալ-լեյտենանտի ուսադիրների արժանացած Հրաչյա Հարությունյանի առաջարկով, ում հետ համատեղ գործունեության նախորդ տարիներին ունեցել էր ակտիվ, արդյունավետ աշխատանքի փորձ:

Այս մասին գրված է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Դեդ Հասան՝

Զարմանալի զուգադիպություններ․

2002թ. տեղափոխվեցի ՀՀ ոստիկանության համակարգ, աշխատում էի քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետի պաշտոնում: Բաժինը պայքարում էր քրեական հեղինակությունների, օրենքով գողերի դեմ: Հրամանս ստորագրել էր ոստիկանության գեներալ-գնդապետ, ներկայումս լուսահոգի Հայկ Հարությունյանը, ում ճանաչում էի դեռ նախկին աշխատատեղիցս ու, որպես երկու հիմնարկությունների ներկայացուցիչներ, վերահսկում էինք կալանավայրերում իրականացվող աշխատանքը: Չեմ փոշմանում, որ աշխատել եմ պատվի նման բարձր գիտակցում ունեցող ղեկավարի ենթակայությամբ:

Հիշողությանս մեջ տպավորվել է «Զվարթնոց» օդանավակայանում օրենքով գող, հայտնի Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի, մուտքը կասեցնելը, ով Ռուսաստանի Դաշնության քրեական մի քանի հեղինակությունների հետ Հայաստան էր ժամանել հայտնի գող Սվո Ռաֆի մահվան տասնամյակի կապակցությամբ:

«Զվարթնոցում» ժամանածներին դիմավորողների մեջ էին տեղի մի քանի օլիգարխներ: Նրանցից մեկը մոտեցավ` ականջիս շշնջալով, որ եկածների մուտքը իշխանության վերին օղակների հետ համաձայնեցված է և խնդրեց հնարավորինս արագացնել:

Դեդ Հասանի անձնագիրը ձեռքիս` ես դիտավորությամբ էի ձգձգում փաստաթղթի զննումը` հար և նման «Ռուսական կայսրության թագը» կինոնկարի այն դրվագին, որտեղ, թագի սպասումով, թանգարանի աշխատողը երկարաշունչ պատմություն էր սկսել Աստվածաշնչից` Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց… Մի խոսքով սպասում էի իմ անմիջական ղեկավարության ցուցումին:

Տեսնելով, որ գործընթացն անհարկի երկարում է, Դեդ Հասանը` հանցավոր աշխարհի արքան, ով մշտապես կեպի էր կրում, հանեց այն` ասելով. «Գուցե այսպես նմանեցնեք»:

Այդ պահին ես ակամայից հիշեցի և «Կախարդված տղան» մուլտֆիլմը, որի հերոսի բաղձալի ցանկության իրականացման նախապայմաններից մեկն էլ այն էր, որ… թագավորը նրա առաջ պիտի գլխաբաց կանգնի: Այդ ժամանակների իմ փայփայված երազանքներից էին գեներալական ուսադիրները, սակայն ինչպես մուլտի հերոսն էր ստիպված սպասել երազանքի իրականացմանը, ստիպված էի սպասել և ես: Այդ ժամանակից հաշվարկած` ամբողջ ութ տարի:

Ինչևէ: Ժամանածներից արդեն իսկ բերման էր ենթարկվել մի քանի հանցավոր հեղինակություն: Դեդ Հասանի համար անհաճո էր նման դիմավորումը։ Ակնհայտ էր, որ նրան նման ընդունելություն չէր խոստացվել: Ի վերջո եկավ թույլ տալու հրահանգը:

Տարիներ անց ես Դեդ Հասանի հետ հանդիպելու մի առիթ էլ ունեցա: Այդ ժամանակ ԱԱԾ-ի բարձրաստիճան աշխատակից էի երազանքս իրականացած գեներալական ուսադիրներով, գործուղումով գտնվում էի Մոսկվայում: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ երեկոյան նստած էինք «Ֆայտոն» ռեստորանում, երբ ներս մտավ նա: Մեր հայացքները խաչվեցին: Դեդ Հասանը կատակով հարցրեց. «Այստեղ էլ ե՞մ անձնագիր ներկայացնելու»:

Ես ժպիտով պատասխանեցի, որ սա այն տեղը չէ:

Ակնհայտ էր, որ մինչև ռեստորան գալը նա տեղեկացված էր այնտեղ իմ գտնվելուց: Բոլոր դեպքերում հյուրընկալողներս արժանացան դիտողությանս, որքան էլ, որ այն կատակախառն էր: Իսկ ասածս հետևյալն էր. «Ի՞նչ եք բերել մի տեղ, որտեղ կարող է լինել մահափորձ»: Բնականաբար ասածիս ենթատեքստում Դեդ Հասանի անձն էր նկատի առնված: Զարմանալի զուգադիպությամբ մեկ տարի անց նա իր մահկանացուն կնքեց հենց այդ ռեստորան մտնելիս:

(Շարունակելի)»:


Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Ամենադիտված