Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-երից մահացել է ավելի քան 3220 մարդ. Մանե Թանդիլյան

Հասարակություն

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում 4 օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 12 զոհ է գրանցվել։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանն աշխարհում առաջին հորիզոնականներում է։

Եվ այս պատկերը զարմանալի չէ, քանի որ 2017-ից մինչև 2021 թվականը Հայաստանում ՃՏՊ-երի պատճառով մահացությունների թիվն էական աճ է գրանցել՝ 32%։

Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-երից մահացել է ավելի քան 3220 մարդ։

Սրանք սոսկ թվեր չեն, դրանցից յուրաքանչյուրի հետևում մարդկային կյանքեր են։ Ցավոք, պատահարների զոհերի ցանկում շատ են նաև երեխաները։

Այս տվյալներն, անխոս, սահմռկեցուցիչ են, բայց և պետք է սթափեցնող լինեն պատկան մարմինների և պետական համակարգի համապատասխան օղակների համար։

Իսկ պետության գործառույթներն այստեղ շատ հստակ են. ոստիկանական համակարգի գործունեության բարելավում, կանխարգելող, ինչու չէ՝ նաև պատժիչ, վերահսկող մեխանիզմների սահմանում և գործի դնում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արդյունավետ ու թիրախային աշխատանք, և անգամ ՏԻՄ մարմինների ներգրավվածություն։

Շատ կարևոր եմ համարում նաև կրթական մակարդակի բարձրացման գործոնը. քաղաքացիները, սկսած մանուկ հասակից, պետք է ունենան համապարփակ գիտելիքներ՝ սեփական անվտանգության ապահովման կարևորության, կանոնների, գործիքների և մեխանիզմների մասին։

Խնդիրը պահանջում է համակարգային լուծում, այդ թվում՝ համաշխարհային փորձի հիման վրա գործող ծրագրերի ներդնում։ Գոյություն ունեն արդյունավետ միջազգային նախագծեր, որոնք ուղղակիորեն միտված են ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերի նվազեցմանն ու մահվան ելքով պատահարների գործոնների չեզոքացմանը։

Աշխարհի զարգացած երկրներում ներդրվող ծրագրերից մեկը՝ Vision Zero-ն է, որը ճանապարհային անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացությունների նվազեցման միջազգային նախագիծ է։

Հայեցակարգը հիմնված է ՃՏՊ-երից մահերի «զրոյական հանդուրժողականության» սկզբունքի վրա և նախատեսում է վերջինիս իրագործում՝ երթևեկության անվտանգության տեսանկյունից։

Անվտանգ երթևեկության ապահովման ռազմավարական մոտեցման բացակայությունը շարունակելու է այսպիսի հետևանքներ ունենալ, քանի դեռ խնդրի կարգավորումը պետության կողմից հստակ քաղաքականությամբ ամրագրված չէ։
Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել Գյումրիում
Ամենադիտված