Իտալիայում փախուստի մեջ գտնվող մաֆիայի ղեկավարներին գտել են ստորգետնյա թաքստոցում
ՄիջազգայինԻտալական Կալաբրիա շրջանում ոստիկանությունը ձերբակալել է ստորգետնյա բունկերում թաքնված մաֆիայի երկու ղեկավարի: 47-ամյա Ջուզեպպե Դերարոն փախուստի մեջ էր 1998 թվականից: 17 տարի առաջ նրան մեղավոր են ճանաչել սպանության եւ հանցավոր խմբավորում կազմակերպելու մեջ: Նրա հետ ձերբակալված 37-ամյա Ջուզեպպե Կրեան նույնպես մեղադրվում է հանցավոր կառույց հիմնելու մեջ եւ փախուստի մեջ էր 9 տարի: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Երկուսն էլ հնագույն հանցավոր կազմակերպություններից մեկի՝ Նդրանգետայի անդամ են: Այն հիմնադրվել է 1890 թվականին, Կալաբրիայում, սակայն հիմնականում գործունեություն է ծավալել Իտալիայի սահմաններից դուրս:
Հանցավոր խմբավորումը կապված է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաներում, Կանադայում եւ Միացյալ Նահանգներում: