Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN


«Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործելաոճի փոփոխությունը ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի բոլորի համար». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս լրատվամիջոցներում լուր տարածվեց ԶՊՄԿ-ում պոչամբարի պայթյունի մասին, ինչն ընկերությունը հերքեց։ Սակայն համացանցում հայտնվեցին աղտոտված Ողջի գետի կադրեր։ Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԶՊՄԿ-ից, և մեր հարցերին պատրաստակամություն հայտնեց պատասխանել ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

- Լուրերն անցյալ շաբաթ տեղի ունեցածի մասին հակասական են։Պոչամբարում, ի վերջո, պայթյուն եղե՞լ է, թե՞ ոչ։

-Ոչ, չի եղել։ Ես, ճիշտն ասած, զարմանում եմ՝ ինչ հեշտությամբ մարդիկ կարող են նման մասշտաբի կեղծ լուր տարածել։ Նաև լավ չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում «պոչամբարի պայթյուն»։ Եթե նույնիսկ այդ ձևակերպման տակ հասկանում են պոչամբարի փլուզումը, ապա այդ լուրը տարածողները հասկանո՞ւմ են, արդյոք, թե դա ինչ մեծ մասշտաբի աղետ կարող է լինել, և նման լուրջ երևույթների վերաբերյալ այդպիսի անպատասխանատու ապատեղեկատվություն տարածելն ուղղակի անթույլատրելի է։ Ձևակերպումն այնքան անլուրջ է, որ անգամ կարելի էր ուշադրության չարժանացնել, բայց, այդուհանդերձ, թյուրըմբռնումներից խուսափելու և մարդկանց անտեղի անհանգստությունից ազատելու համար որոշեցինք անդրադառնալ հարցին և հանդես գալ հերքումով։ Կրկնեմ՝ պոչամբարի որևէ վթար, առավել ևս պայթյուն տեղի չի ունեցել։

- Իսկ ո՞րն էր Ողջի գետի աղտոտման պատճառը, մենք նաև կադրեր տեսանք՝ տեղում նկարահանված, ակնհայտ էր, որ ինչ-որ խնդիր, այդուհանդերձ, ծագել էր։

- Անկեղծ ասեմ, այն պատկերը, որ տեսել եք տեսանյութում, տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ քաջարանցիները և կապանցիները պարբերաբար տեսնում են։ Դա կհաստատի ցանկացած տեղաբնակ։ Եվ ինչպես ասել էինք մեր հաղորդագրության մեջ, դա տարիներով կուտակված տեխնոլոգիական չլուծված խնդիրների արդյունք է։ Տեղի է ունենում հետևյալը՝ ընկերության արտադրական հրապարակներից և համայնքային նշանակության ճանապարհներից ավտոմեքենաների անիվների վրա կուտակված հողային զանգվածը անձրևի և ձյան հետևանքով խառնվում է ողողաջրերի հետ և հոսում դեպի գետ։ Այդ հոսքերը որևէ առնչություն չունեն հարստացուցիչ ֆաբրիկայում առաջացող պոչերի հետ։ Այդուհանդերձ, դա, այո՛, խնդիր է, որը նոր չէ առաջացել։

- Նշեցիք, որ դա, փաստորեն, մշտական խնդիր է եղել, ինչո՞ւ է միայն այսօր խոսվում դրա մասին։

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել, թերևս հարցնեք այդ տեսանյութը տարածողներին, որոնք կարծես Կապանից են, ամեն տարի տեսել են այդ խնդիրը, բայց տեսանյութեր սկսել են տարածել միայն այս տարի։ Կամ եթե եղել են նախկինում, ես բաց եմ թողել։

- Իսկ ո՞րն է խնդրի պատճառը։ Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, ըստ ձեզ։

-Խնդիրները բազմաշերտ են և մասնագիտական խոր պատասխան տալու համար պետք է ավարտվի խնդիրների համապարփակ գնահատման փուլը, որը հիմա իրականացնում ենք։ Բայց, որպես նախնական ախտորոշում, կարող եմ ասել, որ արտադրական հրապարակների մեծ մասը մինչ այսօր հագեցած չէ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Արտադրահրապարակների մակերևույթները ասֆալտապատ կամ բետոնապատ չեն, հագեցած չեն ջրահեռացման ակոսներով և պարզեցման ավազաններով։ Դրա հետևանքով առատ տեղումների ժամանակ, ցավոք, այո՛, մակերևութային ջրահոսքերը ողողում են արտադրահրապարակները և խառնվում Ողջի գետի վերին հոսանքներին։ Կրկնեմ, սա պոչանք չէ, տեղումներից առաջացած ջրերը ողողել են ընկերության բաց հրապարակները և, խառնվելով համայնքային ճանապարհների ողողաջրերին, հոսել են դեպի գետ։ Սա նույնպես խնդիր է, բայց, որքան կարելի է հասկանալ, այս երևույթին միշտ վերաբերվել են որպես ոչ մեծ բնապահպանական նշանակության հարց։ Եթե հարցնեք տեղացիներին, վստահ եմ՝ կասեն՝ «հա էլ էդ ա»։ Կոմբինատի նոր ղեկավարության և ինձ համար սա ընդունելի մոտեցում չէ, և սրան պետք է լուծումներ տրվեն։

- Ընկերությունում արդեն գրեթե մեկ տարի է՝ նոր ղեկավարություն է, հնարավոր չէ՞ր այդ խնդիրը լուծե՞լ։

- Ես ուզում եմ հստակ լինի, որ սրանք խորքային, տեխնիկական, տեխնոլոգիական խնդիրներ են։ Տարիներով չլուծված խնդիրները մեկ կամ երկու տարում չեն կարող լուծվել։ Հանքի բնապահպանական կառավարումը համալիր խնդիր է։ Նախ պետք է իրականացվի խնդիրների համալիր գնահատում, գույքագրում, գնահատվի տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասշտաբը և մշակվի խնդիրների աստիճանական լուծման ռազմավարություն։ Այս պահին իհարկե կիրառվում են ժամանակավոր լուծումներ։ Տեղի ունեցած արտահոսքը արդեն իսկ դադարեցվել է։ Ավելի հիմնավոր հարցը լուծելու համար, ինչպես արդեն ասացի, պետք է տարիների հետևողական աշխատանք։ Մեզ համար բնապահպանությանն ու աշխատանքային անվտանգությանն առնչվող հարցերը «փոքր» համարվել չեն կարող, ինչպիսին էլ դրանք լինեն։

Դժբախտաբար, այսպիսի՝ բարձիթողի վիճակում գտնվող հարցերը բավականին շատ են։ Դրանք մենք մեկ առ մեկ գույքագրում ենք և տալիս ենք առնվազն ժամանակավոր լուծումներ, մինչև կգտնվեն ու կիրականացվեն հիմնավոր լուծումները։ Ուզում եմ վստահեցնել, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ներկայիս ղեկավարող թիմը առաջնային է համարում տեխնոլոգիական գործընթացների արդիականացումը և դրանց ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը։ Ժամանակի ընթացքում գործելաոճի այս փոփոխությունը, վստահ եմ, զգալի կլինի, ու տարբերությունը՝ ակնհայտ կլինի բոլորի համար։ Բայց դարձյալ պետք է զինվել համբերությամբ, քանի որ տարիների խնդիրների լուծումը մեկ օրվա կամ նույնիսկ մեկ տարվա հարց չէ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԲժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասինԱդրբեջանի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկությանՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԱմառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ ErmenihaberԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցությունՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ | Թրամփը գրառում է արել, իսկ Իրանը՝ փակել Հորմուզի նեղուցըԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԵրևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Ամենադիտված